Բավ է պառակտվել
26-04-2020 10:36

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1746-ի

Ապրիլի 26-ի ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 1746 հաստատված դեպք, տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: 

Այսպիսով՝ մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 81 նոր դեպք։
Կենտրոնի տվյալներով՝ ընդհանուր առմամբ, կատարվել է 17931 թեստավորում։ Ապաքինվել է 833 քաղաքացի, մահացել է 28 մարդ։ Փաստացի բուժում է ստանում 885 հիվանդ։