Բավ է պառակտվել
09-04-2020 10:20

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 40-ով՝ հասնելով 921-ի

Հայաստանում ապրիլի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 40 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 921 է։

Գրանցվել է մահվան 1 նոր դեպք: 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ»։
<<Սա նշանակում է, որ մենք շարունակում ենք պահպանել շաբաթվա սկզբում արձանագրված զգուշավոր լավատեսությունը»,- կառավարության նիստում ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ վաղը պարետատունը կքննարկի, թե երկուշաբի օրվանից ինչ կարգավորումներ պիտի գործեն։
«Այս պահին մեր ամենամեծ մարտահրավերն այն է, որ մենք վաղվանից պիտի ստեղծենք օրը 1000 թեստի հնարավորություն։ Այսօր առավոտյան խորհրդակցություն ենք ունեցել։ Առաջին փուլում հնարավոր է, որ այդ թեստերի փուլը 1000-ի չհասնի, որովհետև պետք է ցուցում լինի։ Վաղվանից մենք ցուցումով մարդկանց, մասնավորապես՝ բոլոր բուժաշխատողներին, թոքաբորբով հիվանդ բոլոր քաղաքացիներին, այլ վիրուսային հիվանդություն ունեցող մեր բոլոր քաղաքացիներին պարտադիր կթեստավորենք և ավելի ամբողջական պատկերացում կկազմենք ընթացիկ իրավիճակից։ Չնայած վերջին օրերի քննարկումները մեզ բերում են այնպիսի եզրակացության, որ մենք ընդհանուր առամամբ արդեն տիրապետում ենք իրավիճակին»,- նշեց վարչապետը։
Ապրիլի 9-ի դրությամբ կորոնավիրուսից բուժվածների թիվը 138 է, այսինքն՝ մեկ օրում բուժվել է 24 մարդ (ապրիլի 8-ի դրությամբ բուժվածների թիվը 114 էր), փաստացի բուժվողներինը՝ 758, բացասական թեստերը՝ 4571, մահվան ելքերը՝ 10: