Այս պահին Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 8 դեպք․ քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Մեկուսացված անձիք Էջմիածնի վարակվածների շրջանակից են։ Վարակված երկու անձինք լավ են զգում իրենց, նրանց ընտանիքները նույնպես մեկուսացված են։
«Հիմա պարզվում է՝ մեկուսացման կարիք ունեցող այլ անձինք կան, թե ոչ,- նշեց Արսեն Թորոսյանը։ - Այս պահին ունենք 8 հաստատված դեպք, որից 5-ը նույն խմբից են։ Համաճարակաբանական առումով դա ավելի լավ է, քան 8 անկախ դեպք ունենալը»։
«Հետևաբար, կարող ենք փաստել, որ սրանք 4 անկախ դեպքեր են, ոչ թե՝ 8»,- նշեց առողջապահության նախարարը։
Նա հորդորեց՝ սահմանափակել շփումները, չմասնակցել խմբակային, զանգվածային միջոցառումներին, մարդկանց միջև պահպանել հեռավորությունը, խուսափել ձեռքսեղմումներից, ողջագուրվելուց։

Բավ է պառակտվել