Բավ է պառակտվել
06-10-2016 17:16

Հայաստանում գրանցված թմրամոլների թիվն աճում է. գլխավոր նարկոլոգ

Հայաստանում գրանցված թմրամոլների թիվը աճում է, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը:

Նրա խոսքով, պաշտոնական տվալներով, Հայաստանում թմրամոլների թիվը 2016 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 5 հազար 828 մարդ, ինչը 9 տոկոսով ավել է 2015 թ.-ի ցուցանիշից:

«Թմրամոլությունը տարածված երևույթ է ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, և այսօր աճի միտում է նկատվում, որը չի հաջողվում կանխել», - հայտարարեց Սեմերջյանը:

Նրա խոսքով, ՀՀ ԱՆ պաշտոնական վիճակագրության մեջ ներառված են հաշվառման կանգնած անձիք, և դրանք հիմնականում 25-40 տարեկան մարդիկ են, որոնցից 88-ը` կանայք: Հայաստանում հիմնականում օգտագործում են կանեփ:

«Հայաստանում մեթադոնային ծրագրի շրջանակում բուժվում է 493 մարդ, նրանցից 164-ը` ազատազրկման վայրերում: Մեթադոնային թերապիայի կիրառումը ամենաարդյունավետն է թմրանյութերի կախվածությունից բուժվելիս: Բուժման համար պահանջվում են տարբեր ժամանակաշրջաններ, հիմնականում` 15-25 օր, ապա մեկ ամիս կոնսերվատիվ թերապիա, վերականգնողական միջոցառումներ և այլն», - ասաց Սեմերջյանը:

Բացի պաշտոնական վիճակագրությունից, Սեմերջյանի խոսքով, գոյություն ունի 2011 թ.–ին USAID–ի կատարած ուսումնասիրությունը, որն ունի գիտական հիմքեր։ Ուսումնասիրության հաամձայն` Հայաստանում բնակվում է 30 հազար թմրամոլ:

«Մեր հարևան երկրների համեմատ` Հայաստանում թմրամոլության վիճակը լավագույնն է: Օրինակ Վրաստանում բնակվում է շուրջ 400 հազար թմրամոլ», - նշեց Սեմերջյանը: