Բավ է պառակտվել
25-06-2020 16:51

Կորոնավիրուսն է սպանում, թե՞ բժիշկների անտարբերությունը. հայտնի պատմաբանի քրոջ ահազանգը

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Գևորգյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացել է ուրոլոգիայի բաժանմունքի ոչ պրոֆեսիոնալ, ապաշնորհ դանդաղկոտ ու անսիրտ մոտեցումից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Համլետ Գևորգյանի քույրը՝ Սիլվա Գևորգյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյաանին:

«Երկու օր սպասում էին անալիզների պատասխանին, որպեսզի սկսեն բուժումը այն դեպքում, երբ թեստի դրական պատասխանները արդեն ստացվել էին` եղբորս մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել: Հաշվի առնելով ուղեկցող մի շարք հիվանդությունները նրան շտապ տեղափոխել էին Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոն:

Եղբայրս անընդհատ զանգահարում էր և ասում, որ բուժումը դեռ չեն սկսել, չգիտեմ ինչի են սպասում: Միթե՞ հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ և ուղեկցող մի շարք այլ հիվանդությունների առկայության դեպքում բուժումը անմիջապես չեն սկսում: Բժշկական կենտրոնը կառավարության կողմից ամեն ինչով ապահովված ու հագեցած է, իսկ բժիշկները դեռ սպասում էին:

Նշեմ նաև, որ Այրվածքաբանության կենտրոնում ախտորոշվել էր թոքերի 10 ℅ ախտահարում, այնտեղից եղբորս տեղափոխեցին Ռեգինա հյուրանոց, որպես թույլ ախտահարված: Մեկ օր անց տեղափոխեցին Գրիգոր Լուսավորիչ, քանի որ հիվանդությունը սրվում էր: Այնտեղ ևս երկու օր սպասեցին անալիզների պատասխանին, իսկ մինչ այդ հիվանդությունը` բուժումը ավելի ուշ սկսելու պատճառով ավելի սրվեց և եղբորս տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք: Հետևանքը արդեն գիտեք…


Պարոն վարչապետ, ես խնդրում եմ հետևողական լինել և ստուգել, թե ինչպե՞ս են ձեր ուշադրությունը ‹‹փոխանցում›› հիվանդին»: