Բավ է պառակտվել
28-11-2019 18:26

Արսեն Թորոսյանը մտահոգ նախարա՞ր, թե «ձմեռ պապի»

«Ես չեմ հավատում, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բարի Ձմեռ պապիկ է, որը նստած մտածում է բոլորի բարօրության մասին, ավելի շատ մտածում է առողջապահության ոլորտում ավելի մեծ քանակի գումար ներգրավելու մասին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ադեկվադ» միաբանության վարչության անդամ, Լիլիթ Թումանյանը`անդրադառնալով առողջապահության համապարփակ ապահովագրության նախագծին։ Ըստ նախագծի նախատեսվում է աշխատավարձի 6%-ը վճարել որպես առողջապահական հարկ։
Լիկա Թումանյանը ասում է, որ երբ Արսեն Թորոսյանը բարոյահոգեբանական բացատրություններ է տալիս, թե սա մեզ բոլորիս համար է, մեկ հասարակություն ենք, հանուն իրար…ի սեր աստծո…ես հասկանում եմ, որ Արսեն Թորոսյանն ամեն ինչից կարող է գումար վաստակել։
«Մարդիկ փորձում են հասկանալ, թե դա ինչ հարկ է, որովհետեւ թվերի եւ տառակույտի մասին մեկնաբանությունները հասկանալի չեն։ Վերջինս նման օրինակ է բերում, պատկերացրեք, սեփական տան հարեւանությամբ բարձրահարկ շենք է, որն ունի վերելակ, եւ որի սպասարկման համար պետք է վճարի սեփական տան տերը: Նա չի հասկանում, թե ինչու պետք է վճարի մի բանի համար, որից չի օգտվում: Սա կհանգեցնի ատելության, երբ հարկ վճարողը կմտածի, որ չաշխատողն ուտում է իր գրպանից»:

Ըստ Թումանյանի ցանկացած համակարգ լավ կաշխատի, եթե նրանում դրվեն ոչ թե էմոցիոնալ, այլ` ռացիոնալ հիմքեր:
Իսկ ահա ԱԺ-ում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է,որ պարտադիր առողջապահական ապահովագրությունը թույլ կտա բրաձրացնել բժշկական ծառայության որակը և իջեցնել գինը;
«Մարդկանց վրա բժշկական ծառայությունների բեռը ծանր չի լինի, թեև պարտադիր պարբերաբար վճարելու են որոշակի գումար»,–ասում է Թորոսյանը:
Արսեն Թորոսյանի խոսքով՝ ցանկացած քաղաքացի, ով այսօր ունի «նորմալ» եկամուտ՝ 200, 300 կամ 500 հազար դրամ ամսեկան, կարող է մի օր աղետալի ծախսերի բախվել, օրինակ՝ գլխուղեղի անևրիզմայի վիրահատության կարիք լինի, որը կարժենա 7-8 միլիոն դրամ։ Նույնիսկ բարձր աշխատավարձ ստացող մարդու համար նման գումար վճարելի խնդրահարույց է լինելու։ Այսօրվա դրությամբ մարդիկ միեւնույն է ծախսում են մեծ գումարներ բուժման համար, ոմանք ստիպված են լինում նույնիսկ տներ վաճառել։
«Մեր խնդիրը մտածելն է, որ քաղաքացիները ունենան ֆինանսական պաշտպանվածություն։ Բայց դա կբերի նաեւ որակի բարձրացման, ծառայությունների ընդլայնման եւ այլն», - ասել է նախարարը։
Կամավոր ապահովագրությունը, նախարարի խոքսով, այս խնդիրները չի կարող լուծել, քանի որ այսօրվա դրությամբ կամավոր ապահովագրություն ունեն ընդամենը մոտ 100 000 քաղաքացի, ավելին, նման ապահովագրությունը ավելի շատ խրախուսանք է աշխատակիցներին գործատուի կողմից, քան սոցիալական եւ ֆինանսական պաշտպանվածության համակարգ։

 

Արմինե Գևորգյան