Բավ է պառակտվել
11-03-2019 14:47

Թմրանյութերի շրջանառության ազատականացում Հայաստանում․լուրե՞ր, թե՝ իրականությու՞ն

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ելույթ ունենալով մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի արտահերթ նիստում, մեկնաբանել է երկրում թմրանյութերի շրջանառության ազատականացման մասին լուրերը։

Առողջապահության նախարարությունն իր կայքում տեղադրել է օրինագիծ, ըստ որի, ոմանց գնահատմամբ, երկրում թմրանյութերի շրջանառության ազատականացման միտում է նկատվում։

“Պետք է ուշադիր կարդալ օրինագծերն․առաջարկվող օրենսդրական փոփոխություններում խոսքը գնում է միայն գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով որոշ թմրամիջոցների օգտագործման մասին”, - ասել է Թորոսյանը:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Հայաստանում հատուկ հսկողություն է իրականացվում հոգեմետ և թմրանյութ պարունակող միջոցների նկատմամբ ոչ միայն առողջապահության նախարարության, այլև ոստիկանության կողմից։