Բավ է պառակտվել
05-12-2018 14:58

“Սպանելու արտոնագիր”․ ձերբակալվել է հայկակակն կեղծ դիպլոմ ունեցող 40 արաբ բժիշկ

 

Կիրակի օրը՝ դեկտեմբերի 2-ին, իսրայելական ոստիկանությունը ձերբակալել է Հայաստանի բժշկական և դեղագործական ինստիտուտների ավարտական դիպլոմներ ունեցող 40 բժշկի, ստաժավորում անցնողի և դեղագործի։ Հետաքննությունը ենթադրում է, որ դիպլոմները կեղծ են, քանի որ կասկածյալները ստացել են դրանք՝ չավարտելով ուսումնառության ամբողջ ժամկետը։

Համաձայն հետաքննության արդյուքների, կասկածյալներն Իսրայելի առողջապահության նախարարություն են ներկայացրել կեղծ դիպլոմներ, որոնց հիման վրա ստացել են բժշկակակն հաստատություններում աշխատելու իրավունք։
Բոլոր ձերբակալվածները Իսրայելի քաղաքացիներ են, արաբական հատվածի ներկայացուցիչներ (իսրայելցի արաբներ)։ Նրանցին մեկը ձերբակալվել է անմիջապես Աշկելոնի “Բարզալայ” հիվանդանոցում հերթապահելիս։

Խարդախներին բացահայտելու օպերացիային տրվել է “Սպանելու արտոնագիր” անվանումը։ Ոստիկանությունը կարծում է, որ կասկածյալները, խարդախությամբ ձեռք բերված կեղծ դիպլոմներ ներկայացնելով՝ դիտավորությամբ մոլորեցրել են իսրայելական առողջապահության նախարարությանը։

Կեղծ դիպլոմ ունեցող անձանց հաջողվել է հանձնել օտարերկրյա բուհեր ավարտած բժիշկների համար նախատեսված քննությունները, որոնք հանձնվում են Իսրայելում աշխատանքի արտոնագիր ստանալու համար։

Հետաքննության շրջանակներում պարզվել է, որ կասկածյալները սովորել են արտասահմանյան տարբեր բժշկական բուհերում։ Նրանք, ովքեր ուսումնառության արդյուներով չեն ստացել դիպլոմ, դիմել են միջնորդի (“մախեր”), ով անցյալում ինքն էլ չի կարողացել ավարտել ուսումը բժշկական բուհում, բայց արդյունքում իր համար դիպլոմ է “սարքել”։

Այս միջնորդը ծանոթացրել է “անհաջողակներին” Հայաստանի բժշկական բուհերի ներկայացուցիրների հետ, որոնց թվում հիշատակվել են “Հայբուսակ”, Սուրբ Թերեզայի և ավանդական բժշկության համալսարանները։ Այնտեղ, ամենայն հավանականությամբ, համապատասխան վարձատրության դիմաց դուրս են գրել դիպլոմներ և կարճ ժամանակ անց ուղարկել հասցեատերերին։

Խարդախներն աշխատել են տարբեր բժշկական հաստատություններում, ներառյալ այնպիսի խոշոր հիվանդանոցներ, ինչպիսիք են “Բարզիլայը”, “Կապլանը” “Ասաֆ-հա-ռոֆեն”։ Այնտեղ նրանք զբաղեցրել են բժիշկների կամ ստաժավորում անցնողների պաշտոն։ Ոմանք աշխատել են առողջապահության ոլորտի այլ պետական հաստատություններում։

Ոստիկանական հետաքննությունը սկսվել է առողջապահության նախարարության կողմից ստացված դիմումի հիման վրա, որն, անանուն բողոք ստանալով՝ խնդրել է իրավապահ մարմիններին ստուգել այն։

Հյուսիսային շրջանի ոստիկանններին հանձնարարված գաղտնի հետաքննությունը եղել է տևական։ Հավաքելով բոլոր անհրաժեշտ վկայությունները, դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան ոստիկանությունը սկսել է հարավից հյուսիս՝ Իսրայելի տարբեր քաղաքներում բոլոր կասկածյալներին ձերբակալելու լայնածավալ գործողությունները:

Կասկածյալներից մեկն` Արարատ գյուղի 30-ն անց բնակիչն, աշխատելիս է եղել որպես բժիշկ Աշկելոնի ”Բարզիլայ” հիվանդանոցում: Նա ձերբակալվել է հերթապահության ժամանակ։

Ընտանեկան բժիշկ աշխատող մեկ այլ կասկածյալի ձերբակա;ության ժամանակ նրա հայրը փորձել է փախչել երկու զենքով՝ Կալաշնիկովի և “Կառլ Գուստավ” (Կարլո) ինքնաձիգներով:

Ոստիկանությունը մտադիր է դատարան դիմել կասկածյալների կալանքի ժամկետը երկարաձգելու խնդրանքով։
Առողջապահության նախարարությունը խոստացել է աջակցել ոստիկանությանը հետաքննության ընթացքում։

Սկանդալի նախապատմությունը և Հայաստանի արձագանքը

2017 թվականի մայիսին հաղորդումներ են հայտնվել, որ Հայաստանի բժշկական բուհերում ուսումն ավարտած հարյուրավոր իսրայելցիներ չեն կարողանում աշխատանքի անցնել Իսրայելում: Չնայած բուժանձնակազմի պակասին` առողջապահության նախարարությունը հետաձգում է հավաստագրման քննություններն այդ մասնագետների համար: Որպես պատճառ նշվել է “դասավանդման ցածր որակը” հայկական բժշկական բուհերում:

Այդ ժամանակ Իսրայելի առողջապահության նախարարությունը հրապարակել է ծանուցում, որ Հայաստանի բժշկական բուհերի շրջանավարտների հավաստագրումը կարող է երկար տևել։ Զուգահեռաբար, այդ երկրի բուհերում ուսումը սկսելու մտադրություն ունեցող երիտասարդներին առաջարկվել է վերանայել իրենց որոշումը, քանի որ ստացված դիպլոմը կարող է անվավեր ճանաչվել Իսրայելում։

Բժիշկների համար հավաստագրման քննություններն անցկացվում են տարին երկու անգամ։ Քննություններին մասնակցելու իրավունք չստացողները կորցնում են առնվազն կես տարի։ Հայկական բուհերի շրջանավարտներն իրենց վրդովմունքն են հայտնել առողջապահության նախարարության որոշման կապակցությամբ, պնդելով, որ երբ իրենք գնում էին սովորելու, ԱՆ-ն ճանաչում էր այդ կրթական հաստատությունները:

Ի պատասխան, առողջապահության նախարարությունից հայտնել են, որ յուրաքանչյուր դեպք դիտարկվում է անհատական կարգով:

Բացի այդ, գերատեսչությունում նշել են, որ “ավելի ու ավելի շատ ապացույցներ են ստացվում այն մասին, որ Հայաստանի տարբեր բժշկական ինստիտուտներում ուսումնական ծրագրերը կեղծ են, հետևաբար, այդ հաստատություններում տրվող դիպլոմները նույնպես կեղծ են”:

Առողջապահության նախարարությունը հավելել է, որ այս հարցի կապակցությամբ Իսրայելի ոստիկանությանը բողոք է ներկայացվել և գործը քննության փուլում է:

Այս տեղեկության հրապարակումից հետո Հայաստանի կրթության նախարարությունը համաձայնել է սկսել ստուգում (“հաշվի առնելով հասարակական մեծ աղմուկը”), սակայն ընդգծել է, որ “նմանատիպ հրապարակումները ստվեր են գցում ոչ միայն Հայաստանի կրթական համակարգի, այլ նաև ամբողջ պետության միջազգային հեղինակության վրա”:

Իր հերթին “Վեստի”-ի թղթակցի հետ զրույցում Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր (ԵՊԲՀ, նախկին ԵԲԻ) Արմեն Մուրադյանը պարզաբանել է, որ իր ուսումնական հաստատությունը սկանդալի հետ ոչ մի առնչություն չունի: Նա անգամ ներկայացրել է այն փաստաթղթերը, որոնք հաստատում են, թե ինչպես են Իսրայելցի ուսանողները (իսկ նրանք փոքրաթիվ չեն) ուսուցում և պրակտիկա անցել:

Ռեկտորը հասկացրել է, որ խոսքը կարող է գնալ մասնավոր և անբարեխիղճ բուհերի մասին, որոնք ստվեր են գցում ԵՊԲՀ շրջանավարտների բարձր հեղինակության վրա, ովքեր հաջողությամբ աշխատում են աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում `Իսրայելում: Բացի այդ, ինչպես ասվել է, Հայաստանում միայն Պետական բժշկական համալսարանն ունի Մասնագիտացված կրթության որակի ազգային կենտրոնից ստացված ինստիտուցիոնալ հավատարմագրում:

Կեղծ դիպլոմների հարցը քննարկվել է նաև Հայաստանի խորհրդարանում։ Պատգամավոր Մարինա Մարգարյանը կոչ է արել իշխանություններին ավելի խիստ քաղաքականություն վարել նման հարցերում և անգամ փակել այդ ուսումնական հաստատությունները, քանի որ նմանատիպ բացահայտումները մեծ հարված են հասցնում երկրի հեղինակությանը: Ինչպես նա նշել է, այսօր փոքրիկ հանրապետությունում գործում է 5-6 բժշկական բուհ, որոնք, ըստ էության, չունեն անհրաժեշտ ռեսուրսների կրթական գործընթաց կազմակերպելու համար։

Սուրբ Թերեզայի անվան և ավանդական բժշկության համալսարաններն ատամնաբույժեր են պատրաստում։ Դրանք նույնիսկ չունեն ինտերնետային կայքեր։

2017թ. հունվարին հայտնի է դարձել, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ոչ պետական բուհերի կողմից բարձրագույն կամ մասնագիտական կրթություն ստացնալու վերաբերյալ պետական նմուշի դիպլոմներ տրամադրելու մի շարք դեպքեր: Մասնավորապես, Հայաստանի ոչ պետական բուհերի մի խումբ ռեկտորներ վաճառել են կեղծ դիպլոմներ, հետագայում նրանցից երկուսին մեղադրանք է ներկայացվել։ Եվ արդեն այն ժամանակ հայտարարվել է, որ կեղծ դիպլոմներ են ստացել ոչ միայն Հայաստանի քաղաքացիներ, այլև մի քանի տասնյակ օտարերկրացի, այդ թվում՝ Իրանի, ԱՄՆ, Վրաստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի և Իսրայելի քաղաքացիներ։

Կրթության նախարարության տվյալներով, 2017-2018թթ. ուսումնական տարվա ընթացքում Հայաստանի բուհերի ուսանող են հանդիսացել 2 341 օտարերկրացի: