Բավ է պառակտվել
24-02-2020 22:51

Սոխն ընդդեմ ցելյուլիտի։ Նախապատրաստվում ենք ամռանը

Սոխով ուտեստները լավ են ինչպես ձմռանն, այնպես էլ ամռանը: Այն ոչ միայն հասանելի է ամբողջ տարվա ընթացքում, այլև շնորհիվ իր դետոքսիկացնող և հակացելյուլիտային հատկությունների հատկապես օգտակար է, եթե մտադիր եք ամառը դիմավորել կատարյալ արտաքինով, ինչպես Ռենե Զելվեգերը “Օսկար” -ի մրցանակաբաշխությանը:

Իսկ եթե “սննդակարգ” բառն, առավել ևս “դետոքս” նախածանցով առաջացնում է ոչ այնքան հաճելի ասոցիացիաներ՝ ապա պարզապես հարկ է ուշադրություն դարձնել սոխով դիետային: Սոխը հարուստ է հանքանյութերով, վիտամին C- ով, ֆերմենտներով, որոնք կարգավորում են մարսողությունը և խթանում նյութափոխանակությունը: Բացի այդ, այն հեռացնում է օրգանիզմից ավելորդ հեղուկը:

Սոխապուր` ամբողջական հացահատիկից հացով

Այս ապուր պատրաստելու համար նախ կեղևահան արեք և կտրատեք սոխը: Այնուհետև տապակեք այն խորը տապակի մեջ մի քիչ յուղով, մի պտղունց պապրիկայով և թարմ հազրեվարդի տերևներով: Մոտ տաս րոպե անց սոխի խառնուրդն ավելացրեք նախապես եփած բանջարեղենային արգանակին: Ո՛չ մի աղ․ արգանակի բույրն ամեն ինչ կանի մեր փոխարեն: Սոխը փափկե՞լ է, իսկ արգանակը կրեմանմա՞ն է։ Եթե այո՝ ապա ապուրը պատրաստ է: Այն կարելի է մատուցել հացի տապակած կտորի հետ:

Խրթխրթան սոխը ռիկոտայով

Նվիրվում է նրանց, ովքեր հետևում են սննդակարգին անգամ հանգստյան օրերին։ Կեղևահան արեք սոխը և եփեք 20 րոպե աղ ավելացրած ջրի մեջ, հետո թափեք ջուրը և թողեք սոխը սառչի: Կտրեք եփած սոխի գագաթը և դրա մեջ մի փոքր անցք արեք։ Լցոնեք սոխը մանրեցված սոխի, ռիկոտայի և մաղադանոսի խառնուրդով՝ համեմված կարագով, աղով և պղպեղով։ Մնում է միայն սոխը դնել տապակի վրա, երեսից շաղ տալ պաքսիմատ և թխել 180° ջերմաստիճանում 30 րոպե: Հեշտ և համեղ ուտեստը պատրաստ է:

Միրթով տապակած սոխ

Այս խավարտը կատարյալ է ինչպես մսի, այնպես էլ ձկնեղենի հետ: Կեղևահան արեք սոխը և կտրատեք բարակ շերտերի: Դրեք կաթսայի մեջ, ավելացրեք կարագ, սոխ և պղպեղ և թողեք ուժեղ կրակի վրա մի քանի րոպե, այնուհետև ավելացրեք միրթի մի քանի չորացած տերև, ինչն անկրկնելի բուրմունք կհաղորդի խավարտին։ Թուլացրեք կրակը և մի քանի րոպե ծածկեք կաթսան կափարիչով:

Հավելյալ խորհուրդ

Սոխը եփելիս հոտից ազատվելու համար ջրին ավելացրեք կես բաժակ կաթ։ Իսկ ամենահամարձակները կարող են օգտագործել ոչ միայ սոխն, այլև պատրաստելուց հետո մնացած ջուրը․ միզամուղ և դետոքս արդյունքն ապահովված է։