Բավ է պառակտվել
10-04-2020 13:31

«Պետք է պատրաստ լինենք ամենավատագույն սցենարին»․Արսեն Թորոսյան

«Այս պահի դրությամբ ունենք 12 մահ, որը դեռ պաշտոնապես չենք հայտնել»,- այս մասին այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Մահացածը եղել է 81 տարեկան, ունեցել է քրոնիկ հիվանդություններ:
«Մեր խնդիրն է մահերի թիվը ցածր պահելով գնալ առաջ»,- ասաց նախարարը:
Պատասխանելով պատգամավորների հարցին՝ թե վերջին օրերին կորոնավիրուսի հաստատված դեպքերի նվազումը հաշվի առնելով՝ կարո՞ղ ենք ասել, որ հիվանդացությունը նահանջում է։ «Իհարկե, ոչ, մենք չենք կարող համարել, որ տարածումը կանգնում է և 100 տոկոս մարում է։ Ինչո՞ւ, որովհետև նախկինում եթե մենք ունենում էինք 50 դեպք, բայց մեկ աղբյուրից, օրինակ մեկ մեծ արտադրամասի 50 աշխատող, մենք հիմա ունենում ենք 16, 20, 30 դեպք, բայց 10 տարբեր աղբյուրներից կամ 20 աղբյուրներից։ Հետևաբար, վիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին դուրս է եկել վերահսկողությունից»,- ասաց նա։
Նախարարը ասաց, որ այս գործողությունները պետք է անեն այնքան ժամանակ քանի դեռ ուժ ունեն։ Իսկ երբ կլինեն ուժասպառ՝ ազգովի, երկրով մեկ, այդ ժամանակ որոշ գործողություններ արանքից կհանեն, մենակ թեստավորումն ու բուժումը կթողնեն
Թորոսյանը մեջբերեց Շվեդիայի օրինակը, որտեղ պրակտիկորեն ոչ մի բան չի արվում ունի և 10 մլն բնակչություն ունեցող երկրում գրանցվել է արդեն 800 մահ։
«Եվ եթե ես նույնիսկ 2,5 մլն-ի վրա հաշվեմ, դա նշանակում էր, որ մենք մոտ 200 մահ պետք է ունենայինք արդեն միայն կորոնավիիրուսից, ինչը մենք բարեբախտաբար չունենք։ Մենք պետք է պատրաստ լինենք ամենավատագույն սցենարին՝ թե մահճակալների ֆոնդի, թե դեղորայքով հագեցվածության, թե այլ վայրերում բուժօգնություն ցուցաբերելու առումով։ Բայց ամեն ինչ պետք է անել, որ դրան չհասնենք»,–ասաց Թորոսյանը։

 

 

Արմինե Գևորգյան