Բավ է պառակտվել
03-09-2019 14:23

Արսեն Թորոսյանը “փախել” է իր ասուլիսից, որպեսզի չպատասխանի գործընկերոջ հարցերին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեքշաբթի մամլո ասուլիս է հրավիրել Յոլյանի անվ․Արյունաբանության ինստիտուտում, որի ընթացքում ներկայացրել է նախարարության մոտակա ծրագրերը։

Նախարարության հետագա գործունեությունը ներկայացնելուց հետո Թորոսյանը հայտնել է, որ անցնում է հարց ու պատասխաններին և պատրաստ է լսել լրագրողներին։ Այդ պահին մանկական ուռուցքաբան, Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության կենտրոնի ղեկավար և նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը խնդրել է լրագրողներին նախարարին մի քանի հարց տալու հնարավորություն ընձեռնել իրեն։

Օգոստոսի 20-ին իր ֆեյսբուքյան էջում Թամամյանը գրել էր, որ ալևս չի համարում իրեն ուռուցքաբանության գծով Թորոսյանի օգնական։ Նա նշել է, որ այդ որոշումն ընդունելու պատճառները շատ են, և նախարարը տեղյակ է դրանցից, քանի որ վերջինիս բազմիցս ասվել է դրանց մասին։

Նախարարը հայտարարել է, որ Թամամյանն ինքը կարող է մամլո ասուլիս հրավիրել և զրուցել լրագրողների հետ։ Մանկական ուռուցքաբանը հակադարձել է, որ նախարարը պարտավոր է պատասխանել իր հարցերին, ինչին ի պատասխան Թորոսյանը տեղից վեր է կացել և շարժվել դեպի ելք։

Ելքի մոտ լրագրողները խնդրել են նախարարին պատասխանել մի քանի հարցի և, ասուլիսը դե ֆակտո շարունակվել է “կանգնած” ռեժիմում։

Մնալով ելքի մոտ, Թորոսյանը պատասխանել է լրագրողների մի քանի հարցին, այնուհետև լքել է սենյակը, ինչից հետո Թամամյանն անց է կացրել հանպատրաստից մամլո-ասուլիս՝ ներկայացնելով այն հարցերը, որոնք ցանկանում էր ուղղել նախարարին։