Բավ է պառակտվել
11-06-2019 13:15

Արսեն Թորոսյանը հրապարակորեն ուղիղ եթերում ներողություն կխնդրի “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ տնօրենից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նախօրեին բավարարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և առողջապահության նախարարության, տեղեկացրել է լրագրողական հետաքննությամբ զբաղվող hetq.am կայքը:

Արա Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ենթադրյալ չարաշահումենրի համար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս հարցին անդրադարձել է ֆեյսբուքում ուղիղ եթերի միջոցով՝ այն “տուշոնկեքի մասին” վերնագրելով։ Եթերից հետո Արա Մինասյանը քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան` պահանջելով,  որպեսզի հերքվի Թորոսյանի կողմից հրապարակայնորեն արված արտահայտությունները:

Հերքում Արա Մինասյանի վերաբերյալ

Դատարանը վճռով պարտավորեցրել է Թորոսյանին և առողջապահության նախարարությանը հերքել արված հայտարարությունները հետևյալ կերպ․

Վճռի օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում  Թորոսյանի “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի պաշտոնական էջի ուղիղ եթերով հանդես գալ բանավոր խոսքով` տեսանյութը վերագրելով  ”Հերքում՝ Արա Մինասյանի վերաբերյալ”:

Դատարանի վճռում ներառվել է նաև բանավոր հերքման բառացի բովանդակությունը։

Հրապարակային ներողություն

Համաձայն վճռի Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում ուղիղ եթերի միջոցով պետք է ներողություն խնդրի Արա Մինասկանից հետևյալ խոսքերով․”Ներողություն եմ խնդրում Արա Միքայելի Մինասյանից”։

Դատավճռում նշվել են նաև այն կոնկրետ արտահայտությունները, հայտարարություններն ու բառերը, որոնց համար Թորոսյանը պետք է ներողություն խնդրի Մինասյանից։

Դրամական փոխհատուցում

Համաձայն դատավճռի, Արսեն  Թորոսյանից և Հայաստանի առողջապահության նախարարությունից հօգուտ Արա  Մինասյանի պետք է բռնագանձել 12.000 դրամ (շուրջ 25 դոլար), որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: