Բավ է պառակտվել
03-03-2020 15:17

Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս հրաժարվել նարգիլեից կորոնավիրուսի պատճառով

ՀՀ Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս հրաժարվել նարգիլեից ՝ կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով, գրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ֆեյսբուքյան իր էջում:

“Հաշվի առնելով, որ նարգիլե օգտագործելիս բարենպաստ պայմաններ են ստեղծվում կորոնավիրուսով վարակվելու համար, հանրային վայրերում վիրուսի տարածումը կանխելու նպատակով շատ երկրներ արգելում են դրա օգտագործումը”, - գրել է Նանուշյանը:

Ինչպես նշել է փոխնախարարն, այդ իսկ պատճառով պետք է ընդմիշտ զերծ մնալ նարգիե օգտագործելուց:

Նա իր գրառմանն ավելացրել է հեշթեգեր “վստահեք մեզ, “երբ ասում էինք, որ նարգիլեն վտանգավոր է”, առողջ եղեք”, ոչ նարգիլեին” արտահայտություններով

Կիրակի գիշերը Հայաստանում հաստատվել է COVID-19 կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը. փետրվարի 28-ին Թեհրանից Երևան ժամանած 29-ամյա ՀՀ քաղաքացու երկրորդ թեստի պատասխանը եղել է դրական: Նրա հետ շփում ունեցած շուրջ 30 մարդ մեկուսացվել է Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում: