Բավ է պառակտվել
08-03-2023 12:19

Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնում է կարմրուկի 10 նոր դեպքի մասին

Չորեքշաբթի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 39-ի, հայտնում է հանրապետության առողջապահության նախարարությունը։

Հոսպիտալացվել է 18 քաղաքացի, 14-ը՝ ոչ, 7-ը դուրս է գրվել։ Հոսպիտալացված քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, երկուսի վիճակը ծանր է։

Պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:

Առողջապահության նախարարությունը հորդրում է կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին: Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում: