Բավ է պառակտվել
05-02-2020 19:41

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը նշել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման նախնական ժամկետը

Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակումը ընթացքի մեջ է, այն կտևի 8-10 ամիս:

“Այսօր հնարավոր չէ կարճ ժամանակահատվածում մշակել պատվաստանյութը: Պատվաստանյութը մշակվում է առնվազն 8-10 ամիս, սա միայն նախնական փուլն է առանց կլինիկական փորձարկումների, ուստի այս հարցը ներկայումս ընթացքի մեջ է”, - ասել է Մուրաշկոն:

Չորեքշաբթի ավելի վաղ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել էր, որ Ռուսաստանում “ուհանյան” կորոնավիրուսից պաշտպանվելու ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են համակարգված, շատ ընդարձակ, ինչպես աշխարհագրության, այնպես էլ բովանդակության առումով”:

Նրա խոսքով՝ “այս աշխատանքում ներգրավված է մեր երկիր վարակի ներթափանցումը կանխելու մի ամբողջ մեխանիզմ, աշխատում են գիտնականներ ու ընկերություններ”: “Ի նկատի ունենք գիտական աշխատանքը պատվաստանյութի մշակման, դրա մոդելավորման առումով”, - ասել է Պեսկովը:

«Ներգրավված են դիվանագիտական ծառայությունները, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի միջոցները և ուժերը: Շատ լայնածավալ աշխատանքներ են տարվում, այն ընթանում է օր ու գիշեր: Առայժմ սա կարելի է անկասկած արձանագրել”, - ասել է Ռուսաստանի ղեկավարի խոսնակը:

Հարցին, արդյո՞ք նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ է վերահսկում իրավիճակը, Պեսկովը պատասխանել է. “Բնականաբար, ամեն օր, անհրաժեշտության դեպքում, ամեն ժամ, նա տեղեկություններ է ստանում իրավիճակի զարգացման վերաբերյալ”:

Նախօրեին, փետրվարի 4-ին Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Կրաեվոյը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը դեռևս չի մշակվել: “Եվ պատվաստանյութն ինքնին ստեղծելն, ունենալով որոշակի բիոտեխնոլոգիական պլատֆորմ, դժվար չէ: Պարզապես կառուցվածքը ստեղծելու համար տառացիորեն պահանջվում է մի քանի՝ երկուսից հինգ ամիս”, - ասել է նա:

Ըստ նրա, ամենադժվարը պատվաստանյութը ստուգելն է, ինչի համար պահանջվում է թեստավորել այն բջիջների, մանր կենդանիների վրա, անհրաժեշտ է իրականացնել նախակլինիկական ուսումնասիրություններ խոշոր կենդանիների վրա և կլինիկական հետազոտություններ: “Բայց դա անելու համար հարկավոր է կենդանի բնածին (բնական, բնածին - ԻՖ) վիրուս: Մենք, ցավոք, ներկայումս չունենք այս շատ կարևոր կենդանի վիրուսն”, - ասել է Կրաեվոյը:

Ավելի ուշ պաշտոնյան նաև հայտնել է, որ բժիշկները փորձում են ստանալ կորոնավիրուսի շտամը Ռուսաստանի Դաշնությունում հոսպիտալացված երկու չինացու արյունից: