Բավ է պառակտվել
29-04-2020 11:40

7 Խնամքի արդիական միջոցներ՝ սեփական ձեռքերով

Համատարած ինքնամեկուսացման ժամանակաշրջանը գերազանց հնարավորություն է նոր տաղանդեր բացահայտելու և էկոլոգիապես մաքուր կոսմետիկա ստեղծելու համար։ Առաջարկում ենք յոթ պարզ բաղադրատոմս, որոնք կարելի է պատրաստել սեփական խոհանոցում՝ առցանց խանութում հերթական պատվերի փոխարեն։

Դեզոդորանտ նարդոսի (լավանդա) եթերայուղով

Այն կարող է դառնալ ձեր ամենասիրելի էկոմիջոցը խնամքի պարագաների շարքում։ Սակայն պետք չէ ակնթարթային արդյունք ակնկալել․օրգանիզմը պետք է սովորի այս նոր բնական բանաձևին։

Բաղադրիչներ

Մեկ ճաշի գդալ կերակրի սոդա;

Չորս ճաշի գդալ արորութի (պալարային բույսերից ստացվող) ալյուր;

Երկու ճաշի գդալ կոկոսի չռաֆինացված յուղ;

Մի քանի կաթիլ նարդոսի (կամ ձեզ հաճելի այլ բույսի) եթերայուղ

Պատրաստման եղանակը․լավ խառնեք սոդան ալյուրի հետ։ Ավելացրեք ջրաբաղնիսի վրա հալեցրած կոկոսի յուղն ու եթերայուղը։ Ստացված խառնուրդը լցրեք ապակյա կամ մետաղական տարրայի մեջ։

Չոր շամպուն

Դերասանահի Սթեյսի Սալիվանը խորհուրդ է տալիս արդյունավետ չոր շամպունի բաղադրատոմս՝ պատրաստված ձեր խոհանոցում եղած բաղադրիչներից։

Բաղադրիչներ

Կակաոյի փոշի;

Եգիպտացորենի ալյուր

Պատրաստման եղանակը․ խառնեք բաղադրիչներն այնպիսի համասնությամբ, որ ստացվի ձեր մազերի երանգը։ Եթե շիկահեր եք՝ կաող եք կակաոն փոխարինել տարեկանի ալյուրով։ Ստացված փոշին կարելի է մազերի արմատներին քսել վրձնի օգնությամբ։

Խոնավեցնող կրեմ

Սթիվի Վան Հորնը zero waste շարժման հետևորդ է և մեղրով կրեմի բաղադրատոմսի հեղինակ, որն օգնում է պայքարել պզուկների դեմ և բուժել վերքերը։ Նրա միջոցն այնքան հաջող է եղել, որ այժմ վաճառվում է Նյու Յորքի էկոխանութներում։

Բաղադրիչներ

Մեկ ճաշի գդալ մեղր;

Մեկ ճաշի գդալ շի յուղ;

Երեք ճաշի գդալ ձիթապտղի յուղ;

Երեք ճաշի գդալ մեղրամոմ;

Մի քանի կաթիլ ակնամոմ

Պատրաստման եղանակը․տաքացրեք շի յուղը, ձիթայուղը և մեղրամոմը ջրաբաղնիսի վրա՝ մինչև ստացվի միատարր խառնուրդ։ Ավելացրեք ակնամոմի մոտ 40 կաթիլ և 1 ճաշի գդալ բնական մեղր։ Լավ խառնեք և թողեք միջոցը թմրվի։


Դիմահարդարումը մաքրող լոսյոն

Այս բաղադրատոմսով պատրաստված միջոցն իդեալական է չոր և զգայուն մաշկի համար։ Բաղադրիչներից նշի յուղը վերականգնում է և խոնավեցնում մաշկը։ Իսկ լոսյոնի մեջ պարունակվող վիտամին E-ն հայտնի որպես արդյունավետ հակաօքսիդանտ և օգնում է մաշկին պայքարել տարիքային փոփոխությունների դեմ։ Այն հանդես է գալիս որպես կոնսերվանտ՝ երկարաձգելով լոսյոնի պահպանման ժամկետը։

Բաղադրիչներ

Քաղցր նուշի յուղ;

վիտամին E

Պատրաստման եղանակը․ նուշի յուղին ավելացրեք մեկ կաթիլ վիտամին E և պահեք խառնուրդը շշի մեջ։ Այս միջոցը կհեռացնի անգամ աչքերն ընդգծող ամենակայուն մատիտը։

Ատամի մածուկ

Բնական կոսմետիկայի գուրուներն, ինչպիսին է Waste not Want բլոգի հեղինակ Նաոմին, մեծ ուշադրություն են դարձնում բերանի խոռոչի հիգիենային, օգտագործելով, այդ թվում՝ սեփական ձեռքերով պատրաստված շաքար չպարունակող մածուկը:

Բաղադրիչներ

Երկու ճաշի գդալ բենթոնիտային կավ;

Մեկ գդալ կերեկրի սոդա;

Մեկ գդալ կոկոսի սառը ճզմվածքի յուղ;

Մեկ գդալ քսիլիտ;

Մեկ գդալ հիմալայան աղ։

Մի քանի կաթիլ անանուխի եթերայուղ;

Ջուր

Պատրաստման եղանակը. լուծեք քսիլիտը, սոդան և աղը քիչ քանակությամբ ջրի մեջ: Ավելացրեք կավը, կոկոսի յուղը և եթերայուղը։ Խառնեք, մինչև ստանաք խիտ մածուկ։ Եթե խառնուրդը չափազանց ջրալի է՝ չորացրեք մակերևույթի վրա մնացած ջուրը և կրկին խառնեք:

Թարմացնող տոնիկ

Մաղադանոսը պարունակում է վիտամիններ և հանքանյութեր, ուստի այն ավանդաբար օգտագործվում է մաշկի կարմրությունը վերացնելու և այն թարմացնելու համար:

Բաղադրիչներ

Երեք ճաշի գդալ թարմ կամ չոր մանրեցված մաղադանոս;

Մեկ կամ երկու բաժակ եռացրած ջուր ;

Մեկ թեյի գդալ կիտրոնի հյութ:

Պատրաստման եղանակ․ մաղադանոսի վրա եռացրած ջուր լցրեք և եփեք 10-15 րոպե։ Այնուհետև վերցրեք կրակից, թողեք՝ սառչի, քամեք, ավելացրեք կիտրոնի հյութը և տեղափոխեք ապակյա տարրայի մեջ։

Դեմքի դիմակ

Եթե գեղեցկության ձեր պաշարներն աստիճանաբար պակասում են՝ փորձեք պատրաստել պարզ մաքրող դիմակ սպիրուլինայից, որը հարուստ է հակաօքսիդանտներով, մագնեզիումով, երկաթով, կալցիումով և B, K և E վիտամիններով:

Բաղադրիչներ

Մեկ ճաշի գդալ կակաոյի փոշի;

Մեկ թեյի գդալ սօիրուլինա;

Երկու ճաշի գդալ կաոլինային կամ բենթոնիտային կավ;

Ջուր

Պատրաստման եղանակը․ խառնեք բոլոր բաղադրիչները մինչև ստացվի միատարր զանգված։ Հանքանյութերով հարուստ խառնուրդը պայքարում է բորբոքումների դեմ և նրբորեն մաքրում մաշկը։