Բավ է պառակտվել
10-04-2021 19:57

Մյասնիկովը նշել է հիպերտոնիկների շրջանում ամենատարածված սխալները

Սննդակարգն առկա առողջական խնդիրներին համապատասխանեցնելու ցանկության բացակայությունը հիպերտոնիկ հիվանդների հիմնական սխալներից է, համարում է բժիշկ Մյասնիկովը։

Իր հեռուստածրագրում հայտնի ռուս բժիշկը նշել է «երեք դասական սխալ», որոնք թույլ են տալիս բոլոր հիպերտոնիկ հիվանդները:

Նախ. չի վերանայվում սննդակարգը: Սննդային սովորություններն ու սննդի առանձնահատկությունները չափազանց կարևոր են արյան ճնշումը վերահսկելու համար, շեշտում է Մյասնիկովը: Սխալ է հիպերտոնիայի մասին իմանալուց հետո շարունակել սնվել նախկինի պես, քանի որ արյան բարձր ճնշման խնդիրը պահանջում է աղի, շաքարի և ճարպերի օգտագործման որոշակի ճշգրտումներ: Ինչպես նշել է Մյասնիկովը, հիպերտոնիկ հիվանդները պետք է փորձեն

«հնարավորինս քիչ օգտագործել աղ և շաքար, բացառել սննդակարգից ճարպոտ կերակուրները, ներառել ավելի շատ բանջարեղեն և միրգ»:

Նա ընդգծել է, որ զարկերակային հիպերտոնիայի դեպքում կերակրի աղը պետք է օգտագործել օրական ոչ ավելի, քան երկու գրամ:

Երկրորդ՝ «աշխատանքային ճնշում» հասկացությունը: Ալեքսանդր Մյասնիկովը պնդում է, որ սա տարածված սխալ է, քանի որ

«Գոյություն չունի «աշխատանքային ճնշում»»:

Մասնագետը պարզաբանում է, որ նորմայից բարձր ցանկացած ճնշում խոսում է հիպերտոնիայի մասին, և նույնիսկ եթե մարդն այդ ժամանակ ակնհայտ անհանգստություն չի զգում, բարձր ճնշումն առաջացնում է մշտական լարվածություն անոթներում և օրգանիզմում՝ մեծացնելով դրա հետ կապված բարդությունների ռիսկը: Եթե հիպերտոնիան չի բուժվում, ապա այն «դանդաղ սպանում է», - ասում է բժիշկը։

Երրորդ. հրահանգներին չհետևելը: Մյասնիկովը բացատրում է, որ (նույնիսկ չափավոր) հիպերտոնիայի բուժումն այսօր ենթադրում է մի քանի դեղամիջոցների ընդունում։ Եթե դեղորայքային բուժումն անարդյունավետ է, նշանակում է, որ

«կամ սխալ դեղամիջոց եք ընդունում, կամ ՝ սխալ ժամին, կամ՝ սխալ զուգորդմամբ, կամ էլ ՝ սխալ դեղաչափով»։