Բավ է պառակտվել
29-10-2021 11:10

Արեգակի վրա հզոր բռնկում է արձանագրվել

Հոկտեմբերի 28-ին, հինգշաբթի, Արեգակի վրա առավելագույն՝ Х1.0 դասի բռնկում է տեղի ունեցել, հայտնել են ՌԳԱ Ֆիզիկայի ինստիտուտի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայից։

Ժամը 18:17-ին (Մոսկվայի ժամանակով) սկսվել է Արեգակի ուժեղ ռենտգենյան ճառագայթումը, որը տևել է 31 րոպե։

Հինգշաբթի օրը Արեգակի վրա տեղի է ունեցել, ընդհանուր առմամբ, միջին և ուժեղ 11 բռնկում, նշվում է կայքում։