Բավ է պառակտվել
19-02-2019 16:06

Կանոնակարգել սննդակարգը և ազատվել հոգնածությունից․ինչի՞ց սկսել

Սննդակարգի մասնագետ, սննդային սովորությունների փոփոխման հեղինակային մեթոդի ստեղծող և Natural Diet նախագծի հիմնադիր Նատալի Մակիենկոն պատմում է սնվելու և կենսառիթմերի փոխկապակցվածության մասին։

Օրգազիզմի ճիշտ գործունեությունը կախված է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին բազմաթիվ գործոններից։ ԻՆչպե՞ս հասկանալ բոլորը և ինչի՞ց սկսել։ Երբ մենք ապրում ենք կենսառիթմերով, ամեն ինչ հարմարեցնելով մեր հնարավորություններին և ժամանակացույցին՝ օրգանիզմը կատարյալ է աշխատում է․ բոլոր պորցեսներն ընթանում են բնականոն, մենք պահպանում ենք եռանդը, հաղթահարում ենք սթրեսը, ունենք բարձր տրամադրություն, կատարյալ քաշ, ուշադրության լավ կենտրոնցում և հիշողություն, բարձր արտադրողականություն։ Իսկ երբ մենք շարժվում ենք կենսառիթմերին հակառակ՝ հոգնածությունն ու առողջական խնդիրներն անխուսափելի են։

Կենսաբանական ռիթմերը (կենսառիթմերը) օրգանիզմում ընթացող պրոցեսների բնույթի և ինտենսիվության պարբերաբար կրկնվող փոփոխութուններն են։ Ասել է, թե դրանք արձագանքում են մարմնի ջերմաստիճանի, արյան ճնշման և այլ կենսաբանական պրոցեսների փոփոխությանը՝ փոփոխելով արյան մեջ տարբեր հորմոնների քանակը։ Այս բոլոր երևույթներն ուժգնանում են լույսի, ջերմության, աղմուկի ազդեցությունից։ Այդ պատճառով էլ ընդունված է բոլոր անալիզներն առավոտյան հանձնել։

2017 թվականին գիտնականների Ջեֆրի Ս․Հոլը, Մայքլ Ռոսբաշը և Մայքլ Ո․ Յանգը Նոբելյան մրցանակի են արժանացել կենսառիթմերը կարգավորող մեխանիզմների ուսումնասիրության և բացահայտման համար։

5 կանոն, որոնք կօգնեն խուսափել օրվա ընթացքում հոգնածությունից

Մոռանալ սուրճը դատարկ ստամոքսին խմելու մասին

Առավոտյան ժամը 7-ից 9-ը ակտիվորեն արտադրվում «զարթոնքի» և «սթրեսի» հորմոն կորտիզոլը, իսկ առավոտյան դատարկ ստամոքսին խմած մի բաժակ սուրճը բարձրացնում է դրա մակարդակը և ավելացնում է օրգանիզմի մաշվածությունը: Ժամանակավոր թարմացնող ազդեցությունը 1-2 ժամ անց անհետանում է, և առաջանում է ավելի մեծ հոգնածություն: Ի դեպ, այս սովորությունը կարող է վաղ դաշտանադադարի պատճառներից մեկը հանդիսանալ:

Նախաճաշը չպետք է շատ կուշտ լինի

Էներգիայի մակարդակի վրա ազդում է առաջին նախաճաշը: Սննդի առաջին ընդունումը չպետք է շատ հագեցած լինի: Ըստ կենսառիթմերի, օրգանիզմն այս ժամանակ գտնվում է զարթոնքի փուլում, սկսում է աշխատեցնել և մաքրել բոլոր համակարգերն, ուստի այս պահին ամենալավը, որ կարելի է անել օրգանիզմի համար՝ նրան օգնելն է, այլ ոչ սննդով ծանրաբեռնելը։
Աղիների աշխատանքի ակտիվությունը կարգավորելու համար շատ օգտակար է առավոտյան 1 բաժակ ջուրը խմելուց 20-30 րոպե անց միրգ և ընկույզ ուտել, որոնք մանրաթելերի և բուսական ճարպերի աղբյուր են: Այսպիսով դուք օգնում եք օրգանիզմին մի քանի ուղղությամբ. նախաճաշի հետ ստացած մանրաթելը սկսում է մաքրման գործընթացը, խթանում է աղիների կծկումներն, ինչպես նաև կարգավորում է աղիների աշխատանքը, չառաջացնելով շաքարի մակարդակի թռիչքներ բուսական ճարպերի շնորհիվ:

Ճաշելուց հետո ուտելը

Ժամը 15:00-ից հետո օրգանիզմում սկսվում է բնական անկում: Դա կապված չէ ճաշելու կամ չափից ավել ուտելու հետ: Այս ժամանակ միշտ և բոլորի մոտ ուժերի մի փոքր անկում է լինում և, անհրաժեշտության դեպքում, կարելի է պահպանել էներգիան ճիշտ լիցքավորմամբ, օրինակ, ուտել շոկոլադ, խմել սուրճ կամ թեյ `կոֆեինով: Կոֆեին ստանալու ճիշտ ժամանակը մինչև ժամը 17։00-ն է։ Եթե կարիք չկա, պարզապես փորձեք հաղթահարել քնկոտությունը, և էներգիան կվերականգնվի մինչև երեկոյան հինգը։

Ընթրիք մինչև 20:30

Քնելուց առաջ ուտելն օգտակար չէ, որովհետև խաթարվում է օրգանիզմի աշխատանքը, և ժամանակի ընթացքում, կարող է ավելորդ քաշ հայտնվել։ Ցանկացած ռեժիմի դեպքում փորձեք ուտել քնելուց 4 ժամ առաջ, բայց 20։30-ից ոչ ուշ․ըստ կենսառիթմերի օրգանիզմն ավելի ուշ արդեն չի կլանում նոր սննդամթերքն, այլ կուտակում է ուժերը և ուղղում դրանք ամբողջ օրվա ընթացքում ստացած սննթամթերքը մարսելուն։
Պատկերացրեք, որ ժամը 20։30-ից հետո ստամոքս հասած ողջ կերակուրը “կողք է դրվում” է մինչև հաջորդ առավոտ, չի մարսվում, այլ պարզապես կամաց նեխում է։ Այդ ընթացքում արտադրվում են իրենց կազմով սպիրտին նման նյութեր, և ուշ ընթրիքի արդյունքում առավոտյան դուք ձեզ այնպես կզգաք, ինչպես մի քանի գավաթ գինի խմելուց հետո։

Բեռնաթափում

Սթրեսային ռեժիմում ապրելիս օգտակար է ամիսը մի քանի անգամ դետոքս օրեր կազմակերպել։ Ոչ, դա միայն ջուր, հյութեր և ապուրներ ընդունելու օր չէ։ Սննդակարգը կախված է ախտանշաններից, ցուցումներից և անգամ տարվա եղանակից, ճիշտ կլինի դա անհատական կազմել։ Սակայն գոյություն ունի և ընդհանուր ծրագիր․շաբաթը մեկ ամբողջովին բուսական սննդի օր, ինչը նկատելիորեն կլավացնի ինքնազգացողությունը և թեթևության զգացողություն կտա։