Բավ է պառակտվել
30-12-2019 13:00

Երիտասարդությունն ու առողջությունը պահպանող 10 ըմպելիք

Հավերժական կամ գոնե երկար երիտասարդության պահպանում. այս հարցը հուզել է մարդկությանը հնուց ի վեր: Տարբեր ազգերի հին հեքիաթներում պատմվում է հրաշք երիտասարդացնող ըմպելիքների մասին, որոնք զարմանալիորեն օգնում են վերականգնել երիտասարդությունն ու առողջությունը:

Բայց եկեք հեքիաթային աշխարհից վերադառնանք իրական աշխարհ, որպեսզի այստեղ գտնենք առողջություն և երկարակեցություն պարգևող ըմպելիքները: Մենք ներկայացնում ենք մեկ տասնյակ ըմպելիք, որոնք ոչ միայն համեղ են, այլև, գիտական հետազոտությունների համաձայն՝ օգնում են ծերացման դեմ պայքարում:

1․ Ամենակարևորը ջուրն է

Մաշկը հարթ և թարմ լինելու համար նրան հարկավոր է մշտական խոնավեցում, և այս հարցում մեզ կօգնի, իհարկե,,ջուրը։ Ջրի օպտիմալ քանակը կարելի է հաշվարկել, ելնելով անհատական քաշից, ֆիզիկական ակտիվությունից և տարվա եղանակից։ Ամեն դեպքում, հարկավոր է օրական խմել առնվազն 8 բաժակ ջուր։ Բավարար քանակությամբ հեղուկն ապահովում է մաշկի խոնավեցման անհրաժեշտ աստիճանը, ինչի շնորհիվ այն դառնում է շատ առաձգական, փափուկ և հարթ: Ջուրն անհրաժեշտ է նաև մարմնի էլեկտրոլիտային հավասարակշռությունը պահպանելու և, հետևաբար, գլխուղեղի պատշաճ գործունեության համար:

2. Սուրճ՝ ըմպելիք է, որն ամեն օր օգտագործում են միլիոնավոր մարդիկ աշխարհում

Գիտե՞ք արդյոք, որ սուրճն ունի հակաքաղցկեղային հատկություններ։ Համաձայն European Journal of Cancer Prezentation ամսագրում հրապարակված տվյալների՝ օրական ընդամենը 1 գավաթ սուրճը 10 տոկոսով նվազեցնում է քաղցկեղի առաջացման ռիսկն: Ըստ գիտնականների՝ դա պայմանավորված է կոֆեինի հակականցերոգեն հատկություններով: Ցավոք, առանց կոֆեինի սուրճը նման հատկություններ չունի:

Այնուամենայնիվ, սուրճի չարաշահումը կարող է զգալի վնաս հասցնել առողջությանը:

3․ Փոքր չափաբաժիններով ալկոհոլն անչափ օգտակար է մարդու օրգանիզմի համար

Գիտնականները դեռևս չեն կարող բացատրել ալկոհոլի նման բարերար ազդեցությունը մարդու ուղեղի վրա, սակայն միանշանակ վստահ են, որ այն կանխում է ուղեղում փոփոխությունները, որոնք հանգեցնում են թուլամտության և հիշողության խանգարումներին, մասնավորապես՝ Ալցհայմերի հիվանդությանը: Գիտնականների կարծիքով, կանանց համար օրական մեկ, իսկ տղամարդկանց համար՝ երկու բաժակ գինին շատ օգտակար են առողջության համար։ Սակայն ալկոհոլի ավելի բարձր չափաքանակներն ունեն ճիշտ հակառակ ազդեցությունը՝ վնասում են գլխուղեղի բջիջները։

3. Կանաչ թեյը թույլ չի տա ծերանալ

Այս ըմպելիքը հայտնի է սրտանոթային հիվանդությունների ռիսկը նվազեցնելու իր հատկությամբ, իսկ ֆտորի պարունակության շնորհիվ այն ամրացնում է ատամները և կանխում կարիեսը: Այնուամենայնիվ, վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանաչ թեյը նաև կանխում է բջիջների ծերացումը: Դրա մեջ պարունակվող հզոր հակաօքսիդանտները նվազեցնում են այսպես կոչված օքսիդատիվ սթրեսը կամ օքսիդացման հետևանքով բջջների վնասվելու պրոցեսը: Օքսիդատիվ սթրեսը վատթարացնում է բջիջների պաշտպանիչ հատկությունները և կարող է հանգեցնել այնպիսի հիվանդությունների զարգացմանն, ինչպիսիք են շաքաախտը, աթերոսկլերոզը, Ալցհեյմերի հիվանդությունը, գլխուղեղի կաթվածը և քաղցկեղը: Այս սթրեսը նաև ծերացման գործընթացի բաղադրիչներից մեկն է: Հետազոտողների կարծիքով՝ օրական 4 բաժակ կանաչ թեյը կարող է նվազեցնել օքսիդատիվ սթրեսի ինտենսիվությունը 2 անգամ՝ դրանով իսկ դանդաղեցնելով մեր մարմնի ծերացումը:

4. Կակաոն առողջ սրտի համար

Կակաոն ֆլավոնոիդների մի իսկական պահեստ է, որը պահպանում է արյան անոթների երիտասարդությունը՝ միաժամանակ նվազեցնելով հիպերտոնիայի, աթերոսկլերոզի, շաքարախտի, երիկամների հիվանդությունների և հիշողության հետ կապված խնդիրների զարգացման ռիսկը: Ֆլավոնոիդներն ունեն նաև հակաքաղցկեղային հատկություններ: Մարդու օրգանիզմի վրա կակաոյի նման բարենպաստ ազդեցության ապացույցն է Պանամայում բնակվող հնդկական Կունա ցեղը: Այս ցեղի տղամարդիկ օրական խմում են 40 բաժակ կակաո, ինչն, ըստ հետազոտությունների, նրանց լավ առողջության և երկարակեցության հիմնական պատճառն է:

5. Սոյայի կաթը՝ մաշկի առաձգականության համար

Դա պայմանավորված է այս ըմպելիքում իզոֆլավոնների ռեկորդային պարունակությամբ: Այս բնական բաղադրիչները մաշկին օգնում են արտադրել կոլագեն` սպիտակուց, որը նրան տալիս է ամրություն և առաձգականություն: Իզոֆլավոնները ֆիտոէստրոգեններ են, քանի որ իրենց կառուցվածքով նման են մարդու էստրոգեն հորմոնին: Եվ չնայած իզոֆլավոնների արդյունավետությունը շատ ավելի թույլ է, քան հորմոններինը՝ նրանց եզակի հատկությունները լայնորեն օգտագործվում են կանանց մոտ կլիմաքսի, գիշերային քրտնարտադրություն և այրոցների դեմ պայքարում: Դրանք նաև բարենպաստ ազդեցություն են ունենում սրտանոթային համակարգի վրա և բարելավում նյութափոխանակությունը:

6. Կարմիր թուրինջի հյութը հարթեցնում է մաշկը

Եվ դա շնորհիվ լիկոպինի հսկայական պարունակության, որը պտուղին տալիս է այդպիսի ինտենսիվ կարմիր գույն: Լիկոպենը համարվում է ամենահզոր հակաօքսիդանտներից մեկը, որը չեզոքացնում է ազատ ռադիկալները, որոնք, իրենց հերթին, վնասում են բջիջները: Լիկոպինը դանդաղեցնում է մաշկի ծերացման ընթացքը, ուժեղացնում է նրա բնական պաշտպանությունը արևից, ինչպես նաև խթանում է սպիտակուցի սինթեզը, որը պատասխանատու է մաշկի առաձգականության համար:

7. Գազարի հյութը՝ հիշողությունը լավացնելու գերազանց միջոց

Այս հատկությունը պայմանավորված է գազարի հյությում պարունակվող լյուտեոլինով, որն ունի հակաօքսիդային, հակաալերգիկ, հակաբորբոքային, հակաւռուցքային, ինչպես նաև իմունոմոդուլացնող ազդեցություն: Վերջին գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լյուտեոլինը շատ արդյունավետ է ծերացման հետ կապված խնդիրների ինչպես նաև Ալցհայմերի հիվանդության և ցրված սկլերոզի բուժման ընթացքում:

8. Նարնջի հյութը կօգնի լավ տեսողություն ունենալ մինչև ծերություն

Հյութը պարունակում է մեծ քանակությամբ լյուտեին, ինչը հսկայական դեր է խաղում տեսողության ֆիզիոլոգիայում: Այն օգնում է բարձրացնել տեսողության սրությունը և պարզությունը և, ամենակարևորը, պաշտպանում է աչքերն ուղիղ լույսի ներքո ձևավորվող ազատ ռադիկալներից: Սննդակարգում մեծ քանակությամբ նարնջի հյութ ներառելը կարող է արդյունավետորեն պաշտպանել աչքի ցանցաթաղանթը դեգրադացիայից և պահպանել լավ տեսողությունը: Լյուտեինի անբավարարության հետևանքով ի հայտ է գալիս աչքի ցանցաթաղանթի պիգմենտային շերտի դիստրոֆիա, որն այսօր հանդիսանում է կուրության հիմնական պատճառը 60 տարեկանից բարձր մարդկանց մոտ:

10. Ճակնդեղի հյութը լավացնում է հիշողությունը

Ազոտական թթվի բնական աղերով և հակաօքսիդանտներով հարուստ ճակնդեղի հյութը երիտասարդության իսկական էլիքսիր է: Գիտնականներն ապացուցել են, որ ճակնդեղի հյութը նպաստում է արյան անոթների լայնացմանը՝ միաժամանակ ուժեղացնելով արյան հոսքը և, համապատասխանաբար, բարելավելով բջիջների սնուցումը թթվածնով։ Ուսումնասիրությունները հաստատել են ճակնդեղի հյութի դրական ազդեցությունը ուղեղի գործունեության վրա, ինչպես նաև դրա արդյունավետությունը հիպերտոնիկ հիվանդությունների կանխարգելման գործում: