Բավ է պառակտվել
26-10-2021 21:33

Հայտնաբերվել է ցրտի օգտակար հատկությունը

Շվեյցարացի մասնագետները պարզել են, որ ցուրտ պայմաններում թուլանում է իմունային համակարգի վնասակար գործունեությունը՝ ազդելով ցրված սկլերոզի զարգացման վրա։ Ցրտի օգտակար հատկությունների մասին հետազոտողների հոդվածը հրապարակվել է Cell Metabolism ամսագրում։

Ցրված սկլերոզը կենտրոնական նյարդային համակարգի ամենատարածված աուտոիմուն հիվանդությունն է։ Հիվանդության ժամանակ իմունային համակարգի բջիջները քայքայում են միելինը` նեյրոնների պաշտպանիչ «պատյանը», որը կարևոր դեր է խաղում ազդակների հաղորդման գործում: Սա հանգեցնում է նյարդաբանական խանգարումների, մասնավորապես՝ կաթվածի: «Մեր օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները անբարենպաստ միջավայրի դեպքում էներգիա են ծախսում: Եթե մի քանիսը ակտիվացվեն, դրանք կարող են սահմանափակվել փոխադարձ ազդեցությամբ»,- պատմում է աշխատության գլխավոր հեղինակ, Ժնևի համալսարանի պրոֆեսոր Միրկո Տրայկովսկին:

Գիտնականները ենթադրել են, որ էներգիայի նման ինտենսիվ սպառման ծրագրի ավելացումը կարող է մեղմել իմունային պատասխանը և, հետևաբար, ցրված սկլերոզի ընթացքը: Իրենց վարկածը ստուգելու համար նրանք սկսել են նվազեցնել շրջակա միջավայրի միջին ջերմաստիճանը աուտոիմուն էնցեֆալոմիելիտով մկների մոտ, որը կրծողների մոտ բազմակի սկլերոզի անալոգն է, մինչև այն հասել է 10 աստիճան Ցելսիուսի:
«Մի քանի օր անց մենք տեսանք թե՛ հիվանդության կլինիկական ծանրության հստակ նվազում, թե՛ կենտրոնական նյարդային համակարգում դեմելինացման ծավալի նվազում», - ասել է հետազոտողներից մեկը՝ Ժնևի համալսարանի պրոֆեսոր Դորոն Մերկլերը:
Թեև կենդանիների մարմնի ջերմաստիճանը պահպանվել է նորմալ մակարդակի վրա, գիտնականները նկատել են, որ մկանակմախքային (ոսկրամկանային) համակարգի խանգարումների ախտանիշները նկատելիորեն նվազել են:
Հետազոտողները պարզել են, որ ցուրտը նվազեցնում է հակագեն ներկայացնող մոնոցիտների կարողությունը՝ «հրահանգելու» T բջիջներին ճանաչել օտար տարրերը: Աուտոիմուն հիվանդությունների դեպքում «սեփական» բջիջների անտիգենները խառնվում են օտարների հետ։ Սառը պայմաններում մարմնի ջերմաստիճանը պահպանելու անհրաժեշտությունը ռեսուրսներ է վերցնում իմունային համակարգից, դրանով իսկ թուլացնելով ցրված սկլերոզի ախտանիշները: Գիտնականներն ընդգծել են, որ իրենց հետազոտության արդյունքները արդիական են ոչ միայն նեյրոբորբոքումների, այլև իմունիտետի հետ կապված այլ հիվանդությունների դեպքում։