Բավ է պառակտվել
20-01-2020 16:42

Նշվել է առողջությունը պահպանելու պարզ միջոցը

ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ ընկույզը նպաստում է աղիքների համար օգտակար մանրէների զարգացմանը, որոնք կարող են դրականորեն ազդել սրտի աշխատանքի վրա: Այս մասին հաղորդվում է MedicalXpress- ում հրապարակված նյութում։

Հետազոտությանը մասնակցել է ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեցող 42 մարդ։ Փորձի մեկնարկից առաջ կամավորները երկու շաբաթ հետևել են ամերիկյան սննդակարգին, որը հարուստ է ճարպերով և ածխաջրերով: Դրանից հետո նրանց պատահական սկզբունքով բաժանել են երեք խմբի՝ կախված նոր սննդակարգից: Մի խմբում վնասակար հագեցված ճարպերը փոխարինվել են ամբողջական ընկույզով, երկրորդում `ալֆա-լինոլենաթթվի (ԱԼԱ) և պոլիհագեցած ճարպաթթուների համարժեք քանակությամբ, իսկ երրորդում՝`ԱԼԱ-ով որը մասնակիորեն փոխարինել է օլեական ճարպաթթուն, բայց կրկին առանց ընկույզի:.

Բոլոր կամավորները հետևել են սննդակարգին 6 շաբաթ։ Հետազոտողները վերցրել են աղիքային մանրէների նմուշները ամերիկյան սննդակարգի ավարտից 72 ժամ առաջ և փորձի ընթացքում: Պարզվել է, որ ընկույզը նպաստում է աղիքային օգտակար մանրէների աճին, օրինակ՝ Roseburia-ին, որը պաշտպանում է աղիքների ներքին ծածկույթը: Ավելացել է նաև Eubacterium eligens-ի պարունակությունը, որի դեպքում նշվել է կապն արյան ճնշման բարելավման հետ: Ընկույզը նպաստել է նաև Lachnospiraceae բակտերիաների քանակի ավելացմանը, որոնք օգնում են զգալիորեն իջեցնել արյան ճնշումը, ընդհանուր խոլեստերինը և ցածր խտության լիպոպրոտեիններով խոլեստերինը:

Մյուս երկու սննդակարգերի դեպքում չի նշվել որևէ կապ բակտերիաների կազմի փոփոխության և սրտի հիվանդությունների նվազման միջև: Հետազոտողները կարծում են, որ բացի ճարպաթթուներից, կարևոր դեր են խաղում նաև մանրաթելերը և կենսաբանորեն ակտիվ միացությունները: