Բավ է պառակտվել
22-11-2019 17:42

Նշվել է սրտի հետ կապված վտանգավոր խնդիրների առաջացման հիմնական պատճառը

Լոզանի (Շվեյցարիա) ընդհանուր բժշկության և հանրային առողջության համալսարանական կենտրոնի գիտնականները եզրակացրել են, որ անբավարար քունն առաջացնում է սրտի անբավարարություն հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր ապրում են ցածր եկամուտ ունեցող ընտանիքներում: Այս մասին հայտարարվել է EurekAlert կայքում տեղադրված մամլո հաղորդագրության մեջ:

Հետազոտությանը մասնակցել է 111 205 մարդ եվրոպական չորս երկրից: Նրանց սոցիալ-տնտեսական կարգավիճակը որակվել է ցածր, միջին կամ բարձր: Սրտի կաթվածի և իշեմիկ հիվանդությունների մասին տվյալները ստացվել են բժշկական քարտերից և այլ աղբյուրներից: Քնի միջին տևողությունը հայտնել են իրենք՝ կամավորներն: Այս տվյալների հիման վրա հետազոտվողներին բաժանել են խմբերի՝ նորմալ քուն ունեցողներ (օրական 6-8,5 ժամ), կարճատև քուն ունեցողներ (6 ժամից պակաս) և երկարատև քուն ունեցողներ (ավելի քան 8,5 ժամ):

Պարզվել է, որ ցածր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող տղամարդկանց մոտ իշեմիկ հիվանդությունների 13.4 տոկոսը պայմանավորված է կարճատև քնով: Այս մարդիկ ստիպված են աշխատել հերթափոխով կամ համատեղել մի քանի աշխատանք, ինչպես նաև ապրում են բարձր աղմուկի և սթրեսի պայմաններում: