Բավ է պառակտվել
29-05-2021 12:02

В12 վիտամինի անբավարարության 5 անդառնալի հետևանքները

В12 վիտամինը սննդարար նյութ է, որն անհրաժեշտ է օրգանիզմին ճիշտ գործունեության համար։

Այս վիտամինը մեծ դեր է խաղում նյարդերի և արյան բջիջների առողջության համար։ Գիտնականները զգուշացնում են, որ В12 վիտամինի դեֆիցիտը (առաջին հերթին՝ երկարատև) կարող է կրիտիկական հարված հասցնել նյարդային համակարգին, հանգեցնելով անդառնալի նյարդաբանական խախտումների, գրում է medikforum. ru-ն:

Գիտնականներն առանձնացնում են օրգանիզմում և ինքնազգոցողության 5 փոփոխություն, որոնք կարող ենք ի հայտ գալ որպես նշված անդառնալի փոփոխությունների արտաքին դրսևորում։

Տեսողական խնդիրներ։
Հիշողության որակի անկում (այս ախտանիշը կարող է հիշեցնել տկարամտությունը)։
Պարեստեզիա. մաշկի վրա տհաճ զգացողություն, օրինակ՝ ասեղի ծակծկոցների նման։
Ատաքսիա. ամբողջ մարմնի վրա ազդող ֆիզիկական կոորդինացիայի կորուստ, որն առաջացնում է խոսելու կամ քայլելու դժվարություններ:
Պերիֆերիկ նևրոպատիա. պերիֆերիկ նյարդերի ախտահարում, հատկապես ոտքերում:

Ըստ Մեծ Բրիտանիայի NHS առողջապահական ծառայության՝ B12 վիտամինի պակաս ունեցող մարդկանց մասին զեկույցները «պարունակում են անհանգստացնող տեղեկություններ դրա կործանարար հետևանքների մասին»: Իր հերթին, Harvard Health- ը նշում է, որ վիտամին B12-ի խիստ պակասը կարող է նպաստել այնպիսի խնդիրների զարգացմանը, ինչպիսիք են․

խորը դեպրեսիա,
պարանոյա և իրականության աղավաղված ընկալում,
հիշողության կորուստ,
մեզի անզսպություն,
համի և հոտառության կորուստ,
հևոց,
հոդացավեր։

Որո՞նք են B12-ի անբավարարության պատճառները: Ամենատարածվածը սննդային սակավարյունությունն է: Բուսական կամ վեգանական սննդակարգին խստորեն հետևող մարդկանց մոտ ավելի մեծ է կենդանական ծագման սննդամթերքի մեջ պարունակվող այս վիտամինի դեֆիցիտի առաջացման հավանականությունը։