Բավ է պառակտվել
07-05-2016 06:49

Վիրավոր զինծառայողների վիճակը գնահատել են գերմանացի բժիշկները

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավերով Հայաստան են ժամանել Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի ղեկավար, վիրաբույժ Մարտին Շվարցը և վնասվածքաբան–օրթոպեդ, նաև ուռուցքաբան Քրիստիան Յաշկեն։ Նրանք եկել են ծանոթանալու վիրավոր զինվորների վերականգնողական բուժման մանրամասներին և մշակելու բուժման ռազմավարությունը
Գերմանացի բժիշկներն այցելել են կենտրոնական զինվորական հոսպիտալ` վիրավորների առողջական վիճակը տեղում գնահատելու համար։

«Ամենածանր վիրավորումներով հիվանդները «Էրեբունի» ԲԿ-ում էին։ Մինչ այժմ կատարված բոլոր վիրահատությունները, բուժումը կատարված են նորմալ, ես, որպես պլաստիկ վիրաբույժ, նույնը կանեի Գերմանիայում»,- ասաց Մարտին Շվարցը։

Պրոֆեսորները նշեցին, որ այս պահին որևէ վիրավորի տեղափոխման անհրաժեշտություն չկա, ավելի արդյունավետ կլինի, որ դեռևս տեղում շարունակվեն վերականգնողական աշխատանքները։

Տեղեկացնենք, որ մասնագետներն այցելել են «Էրեբունի», Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոններ և ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ։