Բավ է պառակտվել
27-08-2022 09:54

Աչքերի տակ մուգ շրջաններից ազատվելու անսպասելի և մատչելի լայֆհաք

Աչքերին վարունգի կլոր շերտերով կնոջ կերպարը (ցանկալի է՝ խալաթով և գլխին սրբիչով) հաճախ է հանդիպում ֆիլմերում և սերիալներում, դե, մենք բոլորս էլ գոնե մեկ անգամ փորձել ենք կրկնել գեղեցկանալու այս հնարքը։ TikTok-ի օգտատերերը, ովքեր վերջին մեկ տարվա ընթացքում արժանացել են լավագույն թրենդսեթերների տիտղոսին, ավելի հեռուն են գնացել և գտել են մի միջոց՝ ֆիլմերում տարածված կլիշեն վերածելու իսկապես գործող միջոցի՝ աչքերի տակ այտուցներից և մուգ շրջանակներից ազատվելու համար: Ինչպե՞ս: Նրանք սառեցնում են վարունգը: Պատմենք, թե ինչու վարունգը կարող է պատչերի արժանի այլընտրանք լինել և ինչպես ճիշտ օգտագործել այն։

Թյուր կարծիք է տարածված, որ վարունգը բավականին անօգուտ բանջարեղեն է և բացի ջրից ոչինչ չի պարունակում։ Վարունգը պարունակում է բավարար քանակությամբ C և K վիտամիններ, ինչը թույլ է տալիս արդյունավետ և արագ բացացնել աչքերի տակի մուգ շրջանները և մաշկին փայլ հաղորդել: Բացի այդ, վարունգի հյութը խոնավեցնում է մաշկը և, ըստ մի շարք հետազոտությունների, կարող է անգամ ամրացնել բջիջների պատերը։

Ինչ վերաբերում է այտուցներին՝ վարունգն արդյունավետորեն պայքարում է դրանց դեմ հենց սառեցված վիճակում։ Վարունգի սառեցված կտորները խթանում է արյան շրջանառությունը և ավշային հոսքը՝ ակնթարթորեն վերացնելով այտուցը և հարթելով մաշկի գույնը։ Բացի այդ, վարունգից կարելի է սառույցի խորանարդիկներ պատրաստել և դրանցով մերսել ամբողջ դեմքը, քանի որ միայն աչքերի տակ չո, որ այտուցներ են հայտնվում։ Դրա համար վարունգն անցկացրեք քորիչով, ստացված զանգվածը սառեցրեք սառույցի ամանի մեջ և օգտագործեք ամեն օր դեմքի սառցե մերսման համար։