Բավ է պառակտվել
13-10-2021 17:08

Տրամադրությունը բարձրացնող 5 ոչ քաղցր մթերք

Երբ տրամադրությունը զրոյական է՝ մեծ գայթակղության կա գնալ որևէ տեղ ուտելու։ Հաճախ այս դեպքում առաջին միտքը քաղցրավենիքի մասին է, այնուամենայնիվ, բարձր կալորիականությամբ համեղ ուտեստները կարող են օգնել ձեզ մի փոքր ավելի երջանիկ զգալ, բայց այս զգացումը կարճատև կլինի, և շուտով կրկին ու կրկին քաղցր բան կցանկանաք: Մենք առաջարկում ենք հրաժարվել այսպիսի համակարգից, որի դեպքում մենք միշտ պարտվող կլինենք։ Գոյություն ունեն սննդի օգնությամբ ավելի կայտառ ու երջանիկ լինելու նաև այլ եղանակներ:

Պրոբիոտիկներ
Ֆերմենտացված մթերքը հարուստ է պրոբիոտիկներով կամ օգտակար միկրոբներով: Կիմչին, յոգուրտները, կեֆիրը, թթու կաղամբը և նույնիսկ թեյի սունկը ոչ միայն կբարձրացնեն ձեր տրամադրությունն, այլև օգտակար կլինեն աղիների համար: Խմորման գործընթացն ինքնին թույլ է տալիս զարգանալ կենդանի բակտերիաներին, որոնք աջակցում են աղիներում առողջ միկրոօրգանիզմների աճին և բարձրացնում սերոտոնինի մակարդակը: Այսպես կոչված լավ տրամադրության հորմոնը ազդում է նաև սթրեսակայունության, ախորժակի և նույնիսկ սեռական ցանկության վրա:

Լոբազգիներ և ոսպ
Այս սննդամթերքի անտարակուսելի առավելություններն են մանրաթելերն ու բուսական սպիտակուցը, սակայն քչերը գիտեն, որ բաղադրության մեջ առկա այլ սննդանյութերը նույնպես օգտակար են լավ ինքնազգացողության համար: B վիտամինները բարձրացնում են տրամադրությունը նյարդային հաղորդիչների՝ սերոտոնինի և դոպամինի մակարդակի ավելացման հաշվին։ Որոշ ուսումնասիրություններ անգամ երկարակեցությունն են կապում այս սննդամթերքի ամենօրյա օգտագործման հետ։ Լոբուց ու ոսպից կարելի է շատ ուտեստներ պատրաստել․ ներառյալ ապուրներ, սոուսներ, աղցաններ, հումուս, ֆալաֆել և սենդվիչներ:

Սխտոր
Զարմանալի է, բայց սխտորը տրամադրություն է բարձրացնում: Այնուամենայնիվ, ավելի լավ է շատ չտարվել, քանի որ դեռ ոչ ոք չի չեղարկել բավականին սուր հոտը: Սխտորը համարվում է բնական պրեբիոտիկ, այն հարուստ է ցինկով, որն օգտակար է իմունային համակարգի համար, այն նաև հակադեպրեսանտ են համարում: Ոսպի ապուրին մի քիչ սխտոր ավելացրեք, և օրը կխաղա նոր գույներով: Սուս մակարոնեղենի համար և կարրի, սալսա, գուակամոլե և հումուս` անսահմանափակ երևակայություն։

Բազուկ
Ֆոլաթթվի հիանալի աղբյուր, որը պատասխանատու է տրամադրությունը բարձրացնելու համար: Այն պարունակում է նաև բետաին, որն իր գործողությամբ նույնպես նման է բնական հակադեպրեսանտին: Փորձեք ջեռոցում թխած բազուկը յոգուրտով ու սխտորով, և ձեր վատ տրամադրությունից հետք էլ չի մնա:

Լոլիկ
Ասում են, որ մոդելներին խորհուրդ է տրվում քաղց զգալիս լոլիկ ուտել: Օգտվեք այս հնարքից, երբ անտրամադիր եք: Լոլիկը պարունակում է լիկոպին, ֆոլաթթու, մագնեզիում և երկաթ. Այս բոլոր տարրերը նպաստում են սերոտոնինի և դոպամինի արտադրությանը: