Բավ է պառակտվել
06-11-2021 22:12

Նոր տվյալներ «Տաշիր պիցցա»-ի մասնաճյուղերում թունավորվածների մասին․ տուժել է 122 մարդ, 6-ի վիճակը ծանր է

Հայաստանի առողջապահության նախարարությունը թարմացրել է «Տաշիր պիցցա»-ի մասնաճյուղերում թունավորված և աղիքային վարակի ախտանշաններով հոսպիտալացված քաղաքացիների մասին տվյալները։

«Ընդհանուր դեպքերը կազմել են 122, որոնցից 21-ը մինչև 18 տարեկան են: Նոյեմբերի 6-ի՝ ժամը 16:00-ի դրությամբ բուժումը շարունակում է 88 քաղաքացի, որոնցից 19-ը՝ մինչև 18 տարեկան: 6 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը՝ բավարար:

Նշվում է, որ դուրս է գրվել 34 պացիենտ, որոնցից 2-ը՝ մինչև 18 տարեկան

Նախօրեին հաղորդվել էր, որ հոսպիտալացված քաղաքացիները հայտնել են, որ նախորդ օրը սնվել են «Տաշիր Պիցցա»-ի Հյուսիսային պողոտայում և Խանջյան փողոցում գտնվող մասնաճյուղերում։ «Տաշիր Պիցցա» ցանցի ղեկավարությունը որոշել է ժամանակավորապես փակել պիցերիաների մասնաճյուղերը՝ խնդիրը հայտնաբերելու և լուծելու համար։