Բավ է պառակտվել
23-01-2020 21:25

Բացահայտվել է չինական նոր կորոնավիրուսի աղբյուրը

Գիտնականները պարզել են, որ օձերը Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի ամենահավանական կրողներն են: Այս մասին, տեղեկացնում է АиФ-ը, մասնագետները հայտնել են Journal Medical Medical Virology գիտական ամսագրի հոդվածում:

Մասնագետները վիրուսի գենոմի հինգ նմուշները համեմատել են այլ վիրուսների ավելի քան 200 նմուշի տվյալների հետ: Պարզվել է, որ 2019-nCoV- ը երկու կորոնավիրուսների հիբրիդ է, որոնցից մեկն ավելի վաղ հայտնաբերվել է չղջիկների մոտ:

Գիտնականները եկել են նաև այն եզրակացության, որ նոր տեսակի վիրուսի կրողներն, ամենայն հավանականությամբ, օձեր են: Հետազոտողները կարծում են, որ սողունները վարակվել են չղջիկներից, այդ պատճառով էլ առաջացել է կորոնավիրուսի նոր տիպը: Դրանից հետո այն փոխանցվել է մարդուն։

Վերջին տվյալների համաձայն, Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 600 -ը, նրանցից 95-ը գտնվում է ծանր վիճակում: Մահացել է 17 մարդ։ Հիվանդության դեպքեր են գրանցվել նաև այլ երկրներում:

“Ռոսսելխոզնադզորում” պարզաբանել են, որ հիվանդները աշխատելիս են եղել Չինաստանի Ուհան քաղաքի սննդի շուկայում, կամ այցելել են այն: Այս շուկայում վաճառվում են ճագարներ, թռչուն, ծովամթերքներ և օձեր, ուստի հիվանդությունը հավանաբար զոոնոզային վարակ է: