Բավ է պառակտվել
20-04-2020 11:38

ՀՀ –ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1339

Ապրիլի 20-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1339-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 580 քաղաքացի, փաստացի բուժվում է 737-ը: Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 մարդ։
Պացիենտները եղել են 62 և 90 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: