Բավ է պառակտվել
15-04-2020 11:58

Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 1111

Ապրիլի 15-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 44 նոր դեպք, 32 առողջացածներ։ Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1111-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվել է 297 քաղաքացի, փաստացի բուժվում է 797-ը: Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 մարդ։
66-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ: «Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ սրտի իշեմիկ հիվանդություն, որի հետևանքով ձևավորվել է վերին մեզենտերիալ զարկերակների թրոմբոէմբոլիա։ Կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա։ Ցավոք վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել»,–տեղեկացրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 14 –ին գրանցվել էր 28 նոր դեպք: