Բավ է պառակտվել
16-04-2020 12:19

ՀՀ –ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1159 է

Ապրիլի 16-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1159-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 358 քաղաքացի, փաստացի բուժվում է 783-ը:
Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 մարդ։
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք: