Բավ է պառակտվել
17-04-2020 15:34

ՀՀ –ում վարակվածների ընդհանուր թիվը 1201 է

Ապրիլի 17-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 42 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1201-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսից ապաքինվել է 402 քաղաքացի, փաստացի բուժվում է 780-ը, մահացել է 19 մարդ։
Այսօր մահացած 58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ ST էլևացիայով։
Հիշեցնենք, որ Ապրիլի 16-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության հաստատված 42 նոր դեպք էր գրացվել և 44 առողջացածներ։
Իսկ երեկ ունեցել են առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ասել է,որ շնորհիվ մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի թե՛ երեխան, թե՛ մայրը իրենց լավ են զգում:
«Ծննդաբերությունից հետո դրված թեստը ծննդկանի մոտ տվել է բացասական արդյունք, իսկ երեխան կթեստավորվի այսօր: Նրանք դեռ 14 օր կգտնվեն բժշկական հսկողության տակ: