Բավ է պառակտվել
12-10-2021 22:34

Լավագույն մթերքները, որոնք կօգնեն ազատվել գլխացավից առանց հաբերի

Գլխացավը կարող է ձեզ անգործունյա դարձնել ամբողջ օրվա ընթացքում։ Ցավին դիմանալն անհնար է, և միակ ցանկությունն է, որ ամեն ինչ հնարավորինս արագ ավարտվի։Գլխացավերի հիմնական պատճառներն են ջրազրկումը, անոթային խնդիրները, սթրեսը և մագնեզիումի պակասը։ Ի դեպ, մեր օրգանիզմը սկսում է արձագանքել հեղուկի արդեն 2 տոկոս անբավարարության դեպքում․ նախ՝ կենտրոնանալու հետ կապված խնդիրներով, իսկ հետո՝ ցավով (ջրազրկման ժամանակ վատանում է ուղեղի բջիջների սնուցումը թթվածնով)։ Հետևաբար, մի մոռացեք հեղուկ ընդունել և հետևել հավասարակշռված սննդակարգին։ Սակայն եթե արդեն կա գլխացավ՝ ձեզ կօգնեն հետևյալ մթերքերը։

Սուրճ և սև թեյ
Տաք ըմպելիքները կարելի է համեմատել գլխացավի հաբի ազդեցության հետ։ Սա պայմանավորված է նրանով, որ դրանցում պարունակվող տոնիկներն ու կոֆեինը խթանում են արյան շրջանառությունը։ Բայց պետք է զգույշ լինել․ մեծ քանակով սուրճ օգտագործելիս արդյունք կարող է չլինել։

Կոճապղպեղ
Կոճապղպեղը հիանալի միջոց է ոչ միայն մրսածության, այլև գլխացավերի դեպքում: Այն արգելակում է պրոստագլանդինների արտադրությունը (բարդ ճարպաթթուներ, որոնք առաջացնում են բորբոքում, ցավ և այտուց) և կանխում է, ուղեղի արյան անոթների լայնացումն, ինչը հաճախ է լինում գլխացավից առաջ:

Սպանախ
Սպանախի մեջ պարունակվող մագնեզիումը կարող է նվազեցնել գլխացավերի հաճախականությունը և ինտենսիվությունը: Տարբեր ուսումնասիրություններում նշվում է, որ միգրենից ավելի հաճախ տառապում են մագնեզիումի անբավարար մակարդակ ունեցող մարդիկ: Մագնեզիումով հարուստ այլ մթերքներ, ինչպիսիք են հնդկացորենը, քինուան և բանանը, նույնպես կարող են թեթևացնել վիճակը։

Կարտոֆիլ
Կարտոֆիլը համարվում է կալիումի արժեքավոր մատակարար և ապահովում է կալիումի և նատրիումի հավասարակշռված հարաբերակցություն: Սա հատկապես կարևոր է միգրենի դեպքում, քանի որ նատրիումի բարձր մակարդակը կարող է ոչ միայն գլխացավ առաջացնել, այլև նպաստել արյան բարձր ճնշման և սրտի հիվանդությունների առաջացմանը:

Բալ
Այս հատապտուղները պարունակում են միացություններ, որոնք վերածվում են ազոտի օքսիդի և այսպիսով վերացնում անոթների լարվածությունը: Դրա արդյունքում իջնում է արյան ճնշումը։ Բացի այդ, բալի մեջ պարունակվող ներկանյութը`անթոցիանը, ունի ցավազրկող ազդեցություն: Որքան մուգ ու թթու է բալն, այնքան ավելի արդյունավետ է այն:

Սխտոր
Սխտորը հանում է հոգնածությունը, բարելավում է մարսողությունը, իջեցնում խոլեստերինի մակարդակը և ապահովում արյան նորմալ շրջանառություն: Օգտագործեք դրա ցավազրկող ազդեցությունը միգրենի դեպքում: Իհարկե, եթե դուք կոմս Դրակուլան չեք:

Ընկույզ
Ընկույզը շատ հարուստ է սերոտոնինով՝ երջանկության հորմոնով, որն ունի ցավազրկող ազդեցություն: Բացի այդ, այն ունի հակաբորբոքային հատկություններ և մեծ քանակությամբ մագնեզիում է պարունակում, ինչը կանխում է սթրեսի հորմոնների արտազատումը: Հետևաբար, եթե ձեր տկարության պատճառը սթրեսն է, ապա ցավը կնահանջի:

Ձուկ
Ցանկացած ծովային ձուկ, հատկապես յուղոտ սաղմոնը, կարող է կանխել գլխացավը B2, B6 և B12 վիտամինների բարձր պարունակության շնորհիվ։ Սաղմոնի մեջ պարունակվող օմեգա -3 ճարպաթթուները «մաքրում» են անոթների պատերը «վատ» խոլեստերինից, կանխելով վահանիկների առաջացումը և կարգավորելով արյան ճնշումը: