Բավ է պառակտվել
23-06-2020 07:46

Ոտքերի այտուցը՝ թրոմբի ձևավորման ախտանշան

Այս ախտանշաններից անգամ մեկի առկայության դեպքում հարկ է խորհրդակցել բժշկի հետ։

Դժբախտաբար, մարդիկ սովոր են բժիշկի դիմել միայն ծայրահեղ դեպքերում։ Առողջական աննշան խնդիրների հաճախակի անտեսումը և ինքնահոսի թողնելը՝ հույս ունենալով, որ “ինքնուրույն կանցնի” հանգեցնում է հիվանդության խորացմանը։

Խնդիրներից շատերը սկսում են զարգանալ և վատթարանալ, և կարող են լ ճակատագրական հետևանքներ ունենալ, եթե ժամանակին ուշադրություն չդարձնեք դրանց վրա: Վաղ փուլում դրսևորվող և բուժման կարիք ունեցող հիվանդություններից է ոտքերի երակներում արյան խցանումների՝ թրոմբերի ձևավորումը: Առաջին ազդանշանը ոտքերի այտույցն է։ Սկզբում այտուցը հայտնվում ու անհետանում է, ինչը պայմանավորված է արյան կուտակումով (թրոմբի ձևավորման ժամանակ արյունն ավելի դանդաղ է հոսում և կարող է նույնիսկ կանգ առնել): Այս դեպքերում մարդիկ հաճախ նշում են ոտքերի հոգնածություն: Երկրորդ հիմնական ազդանշանը ծակծկոցն է կամ թեթև այրոցը (կարծես՝ եղինջից), կամ էլ ոտքերը սկսում են քոր գալ: Ազդանշան, որն ի հայտ է գալիս նաև վարիկոզի դեպքում։ Այս ախտանիշների դեպքում չի կարելի ինքնաբուժմամբ զբաղվել, անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: