Բավ է պառակտվել
13-03-2020 12:49

10 օր փակ կլինեն բոլոր ուսումնական հաստատությունները․ վարչապետ (Տեսանյութ)

 

Հայաստանում կրթական հաստատություններում՝ դպրոցներում, նախակրթարաններում, բուհերում դասեր չեն լինի առնվազն մինչև մարտի 23-ը: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում «Զրույց քաղաքացու հետ. կորոնավիրուս» խորագրով ուղիղ եթերում:

«Մարտի 18-ին, 19-ին կրկին կանդրադառնանք այս թեմային, եթե լինի անհրաժեշտություն, էլի կերկարաձգենք: Կոչ ենք անում հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց ու կազմակերպելուց, առավել ևս մեր այն հայրենակիցներին,», - ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, նաև, որ մեկուսացվել են կորոնավիրոսով վարակված էջմիածինցի կնոջ վարսավիրն ու ոսկերիչը։

«Նա այս ընթացքում շփվել է վարսավիրի հետ, ոսկերիչի հետ ու, ի վերջո, գնացել է նշանադրության արարողությանը, որին բազմաթիվ մարդիկ են մասնակցում», - ասաց վարչապետը։

 Փաշինյանը նշում է, որ ոչ մի ողբերգություն չկա, եթե  հանդիպելիս սկսենք իրար ձեռքով չբարևել։

«Էլ չեմ ասում իրար տեսնելիս համբուրվելով չբարևելը, հո ոստիկան չե՞նք դնելու ասենք՝ ով որ իրար տեսնելուց համբուրելով է բարևում, բերման ենթարկենք», - ասաց նա՝ ավելացնելով, որ սա շատ ավելի արդյունավետ միջոց կլինի կորոնավիրուսի կանխարգելման համար։

Վարչապետն ասաց, որ այսօր սպասում են լավ նորությունների՝ կապված կորոնավիրուսի հետ։

«Այսօր կհետազոտվեն դեռևս մարտի մեկին մեկուսացված մեր հայրենակիցները, մեծ հավանակություն կա, որ նրանց մոտ աշխտորոշումը կլինի բացասական ու նրանց կուղեկցենք ետ իրենց տները», - ասաց վարչապետը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 6-ն է: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին, երեքը՝ մարտի 11-ին, երկուսը, որոնք, ի դեպ, մեկուսացված անձանց շրջանում էին, մարտի 12-ին: Մեկուսացված անձանց թիվը մոտ է 9 տասնյակին: