Բավ է պառակտվել
14-05-2020 14:22

Ովքե՞ր են ինքնամեկուսացված նախարարները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր բացակա էր կառավարության նիստից, նրան նաև տեղակալներից որևէ մեկը չէր փոխարինում: Իսկ նախարարության առաջարկած նախագիծը նիստի ժամանակ ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա տեղեկացրեց, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսի հաստատված դեպքեր, այդ պատճառով Սուրեն Պապիկյանը ինքնամեկուսացել է։ Պարզվեց, որ ինքնամեկուսացվել է նաև ԱՆ Արսեն Թորոսյանը։
«Նախարարությունում կան հաստատված դեպքեր, նրանց շփման շրջանակը պարզված է։ Ընթանում են համաճարակաբանական գործողություններ»,- ասաց ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Վերջինիս տեղեկացմամբ՝ կորոնավիրուսի դեպքերն արձանագրվել են 2 օր առաջ։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 142–ով։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 մարդ, կատարվել է 36016 թեստավորում, արդեն առողջացել են վարակվածներից 1572–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 49 դեպք և մահվան 21 անուղղակի դեպք:

 

Արմինե Գևորգյան