Բավ է պառակտվել
21-07-2018 19:13

Պարզվել է սուրճի բույրի անսպասելի օգտակար հատկությունը

Ամերիկյան Սթիվենս տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները պարզել են, որ սուրճի բույրը կարող է բարելավել մարդկանց վերլուծական կարողությունները։ Ըստ գիտնականների, այդ ազդեցությունը պայմանավորված է պլացեբոյի էֆեկտով:

Փորձարկմանը մասնակցել է մոտ 100 ուսանող, որոնք անցել են GMAT թեստը (Graduate Management Admission Test), որը պարունակում է հանրահաշիվի 10 հարց։ Մասնակիցները բաժանվել են երկու խմբի, որոնցից մեկի մասնակիցները, որտեղ ներառված են եղել փորձառու կամավորներ, հանրահաշիվի խնդիրները լուծել են սուրճի բույրի ներքո։ Պարզվել է, որ այդ խմբի մասնակիցներն ավելի լավ են կատարել թեստը, քան նրանք, ովքեր եղել են վերահսկվող խմբում։

Հետազոտության երկրորդ մասում գիտնականները հարցում են անցկացրել 200 մարդկանց շրջանում, որոնց առաջարկվել է մտածել, թե ոնց են տարբեր բույրերն ազդում մարդկանց գործունեության վրա։ Ըստ հարցվողների, սուրճի բույրը պետք է բարձրացնի զգոնությունն ու ուժ հաղորդի, ինչպես նաև բարձրացնի արդյունավետությունը և բարելավի տարբեր առաջադրանքների կատարումը։ Հաշվի առնելով այն, որ փորձարկման ժամանակ սուրճի բույրի աղբյուրը չի պարունակել կոֆեին, ապա գիտնականները կարծում են, որ թեստավորման ժամանակ գրանցված արդյունքները պայմանավորված են ինքնաներշնչման գործոնով։