Բավ է պառակտվել
15-11-2018 17:47

Ինչու՞ 7 ժամից ավել քնելով քունդ չես առնում

 

Համաձայն քնի բժշկության ամերիկյան ակադեմիայի խորհուրդների՝ գոյություն չունի քնի նորմայի վերին սահման, իսկ ստորինը 7 ժամ է։ Բայց անգամ եթե մարդը շատ է քնում, նրա մոտ կարող է քնի պակասի զգացողություն առաջանալ։ Ռուսաստանի քնագետների ընկերության նախագահ, պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր բժիշկ Ռոման Բուզունովը բացատրել է, ինչու դա տեղի է ունենում:

Ըստ Բուզունովի, գոյություն ունի քնի մոտ 80 հիվանդություն, որոնք այսպես թե այնպես վատացնում են քնի որակը։

Բացի այդ հիվանդություններից, քնի պակասը կարող է որոշ սոմատիկ հիվանդությունների պատճառ հանդիսանալ։

Հիպոթոնիա

Արյան ցածր ճնշում ունեցող մարդիկ սիրում են քնել: Եթե նորմալ ճնշում ունեցող մարդուն բավական է քնել 6-7 ժամ, ապա հիպոթոնիկին մի երկու ժամ ավել է հարկավոր քունն առնելու համար: Ըստ Բուզունովի, արյան ցածր ճնշում ունեցող մարդը կարող է առավոտյան արթնանալ և զգալ հոգնածություն՝ իր ֆիզիոլոգիական առանձնահատկությունների պատճառով:

Կոֆեինից կախվածություն

Ռուսաստանի քնագետների ընկերության նախագահ Ռոման Բուզունովի խոսքերով, “քնի պակասի զգացումը կարող է առաջանալ նաև կոֆեինից կախվածության պատճառով”։ Մարդը սովոր է օրվա ընթացքում առույգությունը պահպանել մեծ քանակությամբ կոֆեինի օգնությամբ։ Դրա պատճառով նա հետո չի կարողանում քնել և առավոտյան արթնանալ, քանի որ կոֆեինը դադարում է ազդել։ Իրեն ջարդված և հոգնած զգալով, նա ստիպված է նորից կոֆեինի ինչ որ չափաբաժին ստանալ՝ արդեն ստեղծված կախվածության պատճառով։

Ծխելն ու օդը

Ծատ ծխողները նույնպես կարող են զգալ քնի պակաս: Ըստ փորձագետի, արյան մեջ ծխի ներթափանցման ընթացքում ավելանում է ածխաթթու գազի պարունակությունը, որը թթվածնից ավելի ամուր է կապվում հեմոգլոբինի հետ: Ծխող անձն ունի թթվածնային սովի ախտանիշներ, չնայած այն բանին, որ օդում թթվածնի պարունակությունն աննկատ է փոխվում:

“Եթե մարդը ծխում է, ապա մեկ ծխախոտ ծխելիս հեմոգլոբինի մեկ տոկոսը կապվում է արտաշնչվող ածխաթթու գազի հետ։ Այդ ընթացքում արյունը շրջանառվում է, սակայն թթվածին չի տեղափոխում։ Եթե մարդը 20 ծխախոտ է ծխում, ապա արյան շրջանառության 20%-ն ապարդյուն է շրջանառվում”,- ասել է Բուզունովը։

Քնի պակասի մշտական զգացողություն են ունենում նաև խոշոր քաղաքների բնակիչները։

Ազոտի և ածխածնի օքսիդներ, ծծմբի երկօքսիդ և այլն պարունակող արտանետվող գազերը կարող են ոչ միայն թունավոր ազդեցություն ունենալ:

“Խոշոր քաղաքներում օրգանիզմի վրա նշանակալի ազդեցություն են թողնում արտանետվող գազերը և աղտոտումը: Դրանք բոլորը տոքսիկ ազդեցություն են թողնում: Դրանք շնչելով, արյունը սկսում է ավելի վատ տեղափոխել թթվածինը և կարող է առաջանալ թթվածնային սով”, - ասել է Բուզունովը:

Ապասինխրոնիա

Անբավարար քնի պատճառ է հանդիսանում նաև “սոցիալական ջեթլագը”, երբ օրգանիզմը պարզապես պատրաստ չէ գերքաղաքի կողմից թելադրվող ժամանակացույցի և ռիթմի անդադար փոփոխությանը։ “Խոշոր քաղաքներում բնակչության 20% -ն աշխատում է փոփոխվող հերթափոխով։ Բնակչության մի կեսն էլ քունն առնում է հանգստյան օրերին՝ երկու և ավելի ժամ տարբերությամբ։ Մարդը քունն առնում է հանգստյան օրերին, իսկ նոր աշխատանքային շաբաթը սկսվելուն պես նորից արթնանում է անբավարար քնած, քանի որ օրգանիզմը չի հասկանում, երբ է պետք արթնանալ։ Քիչ թե շատ քնկոտ վիճակից մարդը կարգի է գալիս միայն շաբաթվա վերջում և հանգստյան օրերին նորից քնում է բավարար քանակությամբ”,- նշել է մասնագետը։

Փորձագետի խոսքերով, կենսաբանական ռիթմերի և քուն-արթուն վիճակի այս անհամապատասխանությունը հանգեցնում է նրան, որ մարդը սկսում է տառապել քնի պակասից, չնայած, իրականում նա բավարար ժամանակ է քնել: