Բավ է պառակտվել
24-03-2019 14:38

Ի՞նչն է հիշողության կորստի պատճառը

Յելսի համալսարանի գիտնականները զբաղվել են հիշողության կորստի, հանկարծակի ամնեզիայի պատճառների հետազոտությամբ։ Նրանց աշխատանքի արդյունքները հրապարալվել են Neurocritical Care ամսագրում։

Երևի, չկա այնպիսի մեծահասակ, ով հանդիպած չլինի նման երևույթների հետ․ հանկարծակի առաջացող մոռացկոտություն, հիշողության կորուստ, պահեր, երբ մոռացվում է այն ամենն, ինչ, թվում է, հիշում էիր ամբողջ կյանքի ընթացքում։ Նման անսպասելի ամնեզիա, հիշողոթյան ընդհանուր վատթարացում առաջացնող գործոնները հասկանալու համար նոր հետազոտության հեղինակները վերլուծել են 33-ից 59 տարեկան հիվանդների ուղեղի վիճակի մասին տվյալները։

Հիվանդների կողմից բժիշկներին հնչեցրած բողոքների շարքում նշվել է մեկ ընդհանուրը՝ սեփական կյանքի վերջին իրադարձությունները հիշելու անկարողությունը։ Ուսումնասիրելով հիշողության նման կորուստներին նախորդող բոլոր հանգամանքները, հետազոտողները եզրակացրել են, որ հիշողության կորուստը բացատրող պատճառները երեքն են։

“Հիշողության կտրուկ կորստի պատճառ կարող են հանդիսանալ օպիոիդների օգտագործումը, ուղեղիկի այտուցը կամ շնչառական անբավարարությունն”,- ասել են հեղինակները։

Այս աշխատանքի բացահայտումն այն է, որ ուղեղիկն, ինչպես կարողացել են պարզել գիտնականները, պատասխանատու է ոչ միայն շարժողական ֆունկցիաների վերահսկողության, այլև իմացության պրոցեսի համար: Մասնագետները մտադիր են շարունակել ուղեղիկի ֆունկցիաների ուսումնասիրությունը։