Բավ է պառակտվել
28-06-2020 13:40

COVID-19-ի դեմ շուրջ 15 պատվաստանյութ է փորձարկվում մարդկանց վրա․ ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի տեղակալ Սումիա Սվամինաթանը նշել է, թե աշխարում քանի պատվաստանյութ է մշակվում նոր տիպի կորոնավիրուսային վարակի դեմ։

Ըստ նրա, ներկայումս աշխարհում ստեղծվում է շուրջ 200 պատվաստանյութ COVID-19-ի դեմ, որոնք գտնվում են մշակման և կլինիկական փորձարկումների տարբեր փուլերում:

«Դրանցից մոտ 15-ն արդեն փորձարկվում է մարդկանց վրա», - ասել է Սվամինաթանը:

Նա նշել է, որ ԱՀԿ-ն 12-18 ամիս է հատկացնում նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար: Ըստ Սվամինաթանի, սա աննախադեպ է, քանի որ պատվաստանյութերի մշակումը սովորաբար տևում է մոտ տաս տարի:

Ռուսաստանում կորոնավիրուսի առաջին երկու դեպքը հայտնաբերվել է հունվարի 31-ին Չինաստանի քաղաքացիների մոտ: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային համավարակի բռնկման մասին: Վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների թվում Ռուսաստանում հայտարարվեցին ոչ աշխատանքային օրեր, մի շարք մարզերում սահմանվեց ինքնամեկուսացման ռեժիմ, դադարեցվեց օդային հաղորդակցությունը և փակվեցին սահմանները։ Ընդհանուր առմամբ, աշխարհում վարակվածների թիվը գերազանցում է 9 միլիոնը, մինչ օրս կորոնավիրուսից մահացել է ավելի քան 400 հազար մարդ: