Բավ է պառակտվել
01-03-2023 20:23

Պատերազմից հետո Հայաստանում աճել է սելեկտիվ աբորտների թիվը. առողջապահության նախարար

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում աճել է սելեկտիվ աբորտների թիվը։ Այս մասին խորհրդարանում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«նախքան պատերազմը բավական լավ ցուցանիշ էր՝ ամեն տարի կար նվազում։ Ցավոք սրտի, պատերազմի հետևանքով նորից որոշակի փոփոխություն եղավ հասարակության տրամադրության, ընկալման մեջ։ Եվ տղաների մասով փոխվեց վիճակագրությունը»,- ասել է նա։

Ավանեսյանը նշել է, որ պետք է շարունակել հանրային, կրթական քարոզարշավները, որոնք ուղղված են հասարակության ընկալումը փոխելուն։

«Միգուցե ինչ-որ չափով պետք է խստացնել արգելքները, բայց միայն արգելքները արդյունք չեն տա, համալիր գործողություններ պետք է լինեն»,- ասել է նախարարը։