14-07-2018 18:53

Փողկապը խեղդում է տղամարդկանց

Փողկապները խեղդում են տղամարդկանց. անգամ մի քանի րոպե այն կրելուց վատանում է ուղեղի արյան մատակարարումը, դա հայտնաբերել են գերմանացի գիտնականները։

Հետազոտությանը մասնակցել է 30 երիտասարդ տղամարդ, որոնց կեսը 15 րոպեով պետք է փողկապ կապեր` ամենահայտնի վինձորական կապով։ Գիտնականները ՄՌՏ–ի օգնությամբ հետևել են մասնակիցների ուղեղի արյան մատակարարմանը մինչ փողկապ կապելը, ընթացքում և հանելուց հետո։ Պարզվել է, որ անգամ նման կարճ ժամանակահատվածում ուղեղի արյան մատակարարումը մասնակիցների մոտ` ստուգողական խմբի մասնակիցների համեմատ, նվազել է 7,5%–ով։