Բավ է պառակտվել
19-06-2019 18:40

Կասեցվել է թուրքական դեղորայքի մեծ խմբաքանակ Հայաստան ներմուծելու փորձը

Հայաստանի պետեկամուտների կոմիտեի ներքին անվտանգության և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների աշխատակցիները, համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, «Զվարթնոց» օդանավակայանում հունիսի 19-ին կանխել են Վրաստանից Հայաստան թուրքերեն մակնշմամբ մեծ քանակությամբ դեղորայքի ներմուծումը: Այս մասին տեղեկացրել է ՊԵԿ մալո ծառայությունը։ 

Քաղաքացին հայտարարել է, որ դեղորայքը ձեռք է բերվել Թուրքիայում, իսկ Վրաստանն այս պարագայում հանդիսացել է տարանցիկ գոտի: 

Կոմիտեն հորդորում է հայաստանի քաղաքացիներին դեղորայք գնելիս ուշադրություն դարձնել ՊԵԿ կեղմից տրամադրած դրոշմապիտակի և հայերեն մակնշման առկայության վրա։