Բավ է պառակտվել
12-07-2016 12:20

20 մթերք, որոնք մաքրում են անոթները և պաշտպանում կաթվածից

Բազմաթիվ տարեց մարդիկ  մահանում են սրտի կաթվածից: Դրանց առաջացման ամենատարածված պատճառը անոթների խցանումն ու սթրեսն է: Սրտի հիվանդությունների հնարավոր ռիսկերից պաշտպանվելու համար անհրաժեշտ էսեփական առողջության մասին  հոգ տանել դեռ երիտասարդ տարիքից: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել սննդին, քանի որ կան որոշ մթերքներ, որոնց հետ կարելի է ընդանրապես խուսափել նման խնդիրներից:

Սաղմոն

Սաղմոնի օգտագործումը կիսով չափ նվազեցնում է սրտի կաթվածի զարգացումը, զգալիորեն ամրապնդում է անոթները և կանխարգելում է էնդոկրին հիվանդությունները: Իհարկե, լավագույն տարբերակը օրգանական ձուկ գնելն է:

Նարնջի հյութ

100% նարնջի հյութը շատ հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք, հուսալիորեն մաքրում են արյունատար անոթները և իջեցնում արյան ճնշումը:

Սուրճ

 Ճիշտ այդպես: Փորձարկումները ցույց են տվել, որ օրական 2-4 բաժակ սուրճը բարերար ազդեցություն է ունենում սրտանոթային համակարգի վրա: Սակայն այս  խմիչքով տարվել չարժե` կոֆեինի չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար ազդել մարսողական համակարգի վրա:

Ընկուզեղեն

Ընկուզեղենը օգտակար ճարպերի պահոց է , ինչը զգալիորեն նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, լավացնում է հոդերի աշխատանքն ու բարելավում  հիշողությունը: Հունական ընկույզն ու նուշը հատկապես օգտակար են անոթների համար` օրական մի բուռը կարող է փոխել ամեն ինչ:

Խուրմա

 «Աստվածային մրգերն» օժտված են ոչ պակաս, քան «աստվածային» հատկություններով. Հարուստ են ստարիններով, որոնք զգալիորեն նվազեցնում են խոլեստերինի մակարդակը արյան մեջ:

Քրքում

 

«Աստվածային մրգերն» օժտված են ոչ պակաս, քան «աստվածային» հատկություններով. Հարուստ են ստարիններով, որոնք զգալիորեն նվազեցնում են խոլեստերինի մակարդակը արյան մեջ:Զարմանալի չէ, որ հնդիկներն ավելացնում են այս մթերքը գրեթե բոլոր ուտեստների մեջ. Քրքումը կամ կարրին, ոչ միայն ունի հակաբորբոքային ազդեցություն, այլ նաև բարելավում է անոթների վիճակը:

Կանաչ թեյ

Կանաչ թեյը հանգստացնող և միևնույն ժամանակ էներգիա հաղորդող հատկություն ունի, իսկ նրա հակաօքսիդանտները նվազեցնում են խոլեստերինի մակարդակը և հսկայական խթան են հանդիսանում նյութափոխանակության համար:

Ձմերուկ

Ձմերուկի ժամանակը գրեթե հասել է: Այս մեծ հատապտուղը ոչ միայն թարմացնում է, այլև, շնորհիվ ազոտի օքսիդի, հրաշքներ է գործում սրտանոթային համակարգի հետ: 

Խոշոր աղացած ալյուր

Ցանկացած խոլեստերինի պատեր կքանդվեն խոշոր աղացած ալյուրի օգտակար հատկություններից: Աղբյուրը`  վարսակ, շագանակագույն բրինձ և խոշոր աղացած ցորենի հաց:

Պանիր

Անհավատալի է, բայց փաստ: Որակյալ պանիրը ճիշտ քանակով օգտագործելով կարող եք հեշտությամբ իջեցնել արյան ճնշումը և խոլեստերինի մակարդակը:

 Ծովային կաղամբ

 Կարելի է անվերջ թվարկել է ծովային կաղամբի վիտամինները, հանքային, սպիտակուցները և հակաօքսիդանտները: Այս մթերքից առավել օգտակար աշխարհում գրեթե ոչինչ չկա:  պարբերաբար ջրիմուռներ օգտագործող մարդիկ առնվազն 15% -ով իջեցնում են խոլեստերինի մակարդակը:

Լոռամիրգ

Լոռամիրգը թեև չի առանձնանում քաղցր համով, սակայն անմիջապես իջեցնում է խոլեստերինի մակարդակը 40% -ով:  Մի քանի բաժակ լոռամրգի հյութի համար սիրտը ձեզ անչափ  շնորհակալ կլինի:

 Դարչին

Նույնիսկ օրական մեկ թեյի գդալ դարչինը կարող է մեծ հսկայական փոփոխություններ կատարել սրտանոթային համակարգում: այս համեմունք, սննդի մեջ ավելացնելը ոչ միայն համեղ է, այլև աներևակայելի օգտակար:

 Նուռ

 Օգտակար հատկությունների մեծ քանակության շնորհիվ նուռը անփոխարինելի է արյան շրջանառության համար: Նռան աղցանը կամ հյութը շատ բաների է ընդունակ:

 Սպանախ

Սպանախը կատարելապես համակարգում է սրտանոթային համակարգի աշխատանքը: Հսկայական քանակությամբ կալիումը, ֆոլաթթուն և երկաթը  կօգնեն կանխել սրտի կաթվածը ապագայում:

Ձիթապտղի յուղ

 

Զարմանալի չէ, որ իտալացիներն ու հույները այդպես տարված են դրանով: Ուշադրություն դարձրեք` նրանք շատ ավելի երկար են ապրում, քան մենք: Ձիթապտղի յուղի կանոնավոր օգտագործումը 41%-ով նվազեցնում է սրտի կաթվածների վտանգը: Համեղ է և առողջարար:

 Բրոկկոլի

Այս մթերքի օգտակար հատկությունները դեռևս բավականաչափ գնահատված չեն: Վիտամին K-ով հարուստ  այս բանջարեղենը կարող է հրաշքներ գործել արյան ճնշման և խոլեստերինի հետ:

 Ավոկադո

Այս մթերքը է ավելի ու ավելի հաճախ է հայտնվում մեր ճաշասեղանին: Ավոկադոն ոչ միայն արագ հագեցնում է քաղցը, այլև պայքարում է սրտանոթային համակարգի թերությունների դեմ:

Ծնեբեկ

 

Ծնեբեկը խոլեստերինի դեմ պայքարում իսկական Հերակլես է: Եթե որոշել եք բարելավել արյունատար անոթների վիճակը, մի մոռացեք Ձեր օրակարգում ներառել այս «հունական կիսաաստծուն»:

Այս ցուցակը պետք է անպայման մտապահել և սկսել ճիշտ սնվել հենց հիմա: Պահպանեք առողջությունը վաղ տարիքից: