Բավ է պառակտվել
21-04-2022 23:23

Ի՞նչ հիվանդություններ կարող են առաջանալ գիշերներն աշխատող մարդկանց մոտ

Harvard Health. Գիշերային հերթափոխի աշխատողներր մոտ կարող է շաքարախտի առաջանալ։

Մասնագետները բացահայտել են գիշերներն աշխատող և ստիպված օրվա մութ ժամերին սնվող մարդկանց հիվանդությունների մասին ճշմարտությունը։ Գիշերն ուտելը վնասակար է առողջության համար, ասվում է Harvard Health Publishing-ում հրապարակված հոդվածում։

Հիմնվելով ավելի վաղ արված փորձերի վրա, հոդվածի հեղինակները պնդում են, որ գիշերներն աշխատողները շաքարախտի, սրտի հիվանդությունների և ճարպակալման ռիսկի գոտում են։

Հետազոտությայ արդյունքում պարզվել է, որ այն մարդկանց մոտ, ովքեր աշխատել են գիշերային հերթափոխով 14 օր և գիշերը քիչ քանակությամբ սնվել են, բարձրացել է շաքարի մակարդակը արյան մեջ, ինչն այդ հիվանդությունների զարգացման պոտենցիալ ռիսկի գործոն է։

Փորձի ընթացքում 19 երիտասարդ մասնակցի հանձնարարվել է հետևել լաբորատոր արձանագրությանը, որը նմանակում էր գիշերային հերթափոխի ժամերը: Խմբի կեսը ուտելիքի մի մասը կերել է ցերեկը, մի մասը՝ գիշերը, ինչպես մարդիկ հաճախ են անում գիշերային հերթափոխին։

Մյուս խումբն ամբողջ սնունդն ընդունել է ցերեկային ժամերին։ Գիտնականները պարզել են, որ գիշերը սնված մարդկանց մոտ արյան մեջ շաքարի մակարդակը միջինում բարձրացել է 6,4 տոկոսով՝ սկզբնական ցուցանիշի հետ համեմատ: Միայն ցերեկային ժամերին սնված մարդկանց մոտ շաքարի էական աճ չի նկատվել։

Փորձագետները պարզել են, որ սնվելու ժամերի փոփոխությունը կարող է օգնել գիշերային հերթափոխի աշխատողներին խուսափելու ուշ ժամերին աշխատելու հետ կապված առողջական խնդիրներից:

Բժիշկները նախկինում նշել էին հինգ բանջարեղեն, որոնք բարձրացնում են արյան շաքարի մակարդակը: Բժիշկները շաքարախտով հիվանդներին խորհուրդ են տալիս չափավորել կարտոֆիլի, գազարի, եգիպտացորենի, ճակնդեղի և պաստերնակի օգտագործումն իրենց սննդակարգում։