Բավ է պառակտվել
16-05-2022 17:00

Արդյո՞ք Հայաստանում կթույլատրվի ծխելը բացօթյա սրճարաններում․ մեկնաբանում է ԱՆ-ն

Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հերքում է համացանցում տարածվող լուրերը, թե հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում` բացօթյա, ծխելու մասին արգելքը հանվելու է:

«Առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ նման քննարկում չկա, օրենքը շարունակում է ուժի մեջ մնալ», - ասվում է հաղորդագրությունում։

Հայաստանում 2022 թվականի մարտի 15-ից ուժի մեջ է մտել սրճարաններում, ռեստորաններում և հանրային սննդի օբյեկտների այլ տարածքներում, այդ թվում՝ բացօթյա ծխելու արգելքը։ Համապատասխան սահմանափակումը նախատեսված է 2020 թվականի փետրվարի 13-ին խորհրդարանի կողմից ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքով։

Օրենքով սահմանված արգելքը խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց համար՝ 150-200 հազար դրամ (մոտ 290-390 դոլար), իսկ ֆիզիկական անձանց համար՝ 50 հազար դրամ (գրեթե 100 դոլար): Օրենքի այս դրույթի կատարման նկատմամբ վերահսկողությունը կիրականացնի Հայաստանի ոստիկանությունը։