Բավ է պառակտվել
02-06-2020 13:28

Ռեկորդային թիվ 517 վարակված, 19 մահ

Հունիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10009 դեպք, որոնցից 3427-ն` առողջացած, 158-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6368 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 59917 թեստավորում:
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այսպիսով ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 517 նոր դեպք, 19 մահ և 25 առողջացած։ Իսկ վերջին մեկ օրում կորոկավիրուսից մահացած ամենաերիտասարդ պացիենտը 50-ամյա կին է:

Նշվում է, որ վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահցել է 19 պացիենտ: «Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 81 (կին), 80 (տղամարդ), 53 (տղամարդ), 64 (տղամարդ), 80 (տղամարդ), 82 (տղամարդ), 50 (կին), 75 (տղամարդ), 58 (տղամարդ), 74 (կին), 69 (տղամարդ), 57 (տղամարդ), 79 (տղամարդ), 86 (կին), 63 (տղամարդ), 69 (տղամարդ), 60 (կին), 75 (տղամարդ), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: