Բավ է պառակտվել
29-06-2020 08:03

COVID-19-ի դեմ շուրջ 15 պատվաստանյութ է փորձարկվում մարդկանց վրա․ ԱՀԿ

Հաշվի առնելով կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքի ռիսկը, Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է համաշխարհային շուկա մատակարարել հակավիրուսային դեղեր, թեստային համակարգեր և պատվաստանյութեր: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն «Համընդհանուր նպատակը՝ միավորվել հանուն ապագայի» խորագրով գագաթնաժողովի ընթացքում:

«Առաջին իսկ օրվանից Ռուսաստանն աջակցում է Եվրոպայի, Ամերիկայի և Ասիայի պետություններին, միջազգային հաստատություններին, ներառյալ ՇՀԿ-ն, Եվրասիական տնտեսական միությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը: Հաշվի առնելով համաճարակի երկրորդ ալիքի ռիսկը, Ռուսաստանը պատրաստ է հակավիրուսային ուղակի ազդեցության միջոցներ մատակարարել համաշխարհային շուկա, ներառյալ դեղամիջոցներ ցիտոկինի փոթորիկի բուժման համար (իմունային համակարգի՝ կյանքի համար պոտենցիալ վտանգավոր ռեակցիա, որը տեղի է ունենում նաև վարակիչ հիվանդությունների դեպքում՝ խմբ.), թեստային համակարգեր և պատվաստանյութեր», - ասել է նա:

Նախարարը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսելու միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև կոչ է արել համակարգել հետազոտությունները և բժշկական արտադրանքի արտադրությունը: «Ռուսաստանը մշակում և արտադրում է COVID-19-ի բուժման դեղամիջոցներ և ախտորոշիչ թեստային համակարգեր: Դա թույլ տվեց խուսափել դեֆիցիտից և համաճարակի դրամատիկ զարգացման սցենարից», - հավելել է Մուրաշկոն:

«Համընդհանուր նպատակը՝ միավորվել հանուն ապագայի» նախաձեռնությունը նպատակ ունի ֆինանսավորել պատվաստանյութերի մշակմամբ զբաղվող խոշոր տրանսազգային դեղագործական ընկերությունները միջոցառման ընթացքում հավաքված միջոցների հաշվին, ինչպես նաև տարածել զարգացող երկրներում վարակների դեմ պայքարի արևմտյան մոտեցումները: Միջոցառումը, որին մասնակցել են նաև պետությունների և կառավարությունների ղեկավարներ, անցել է երկժամյա կոնֆերանսի ձևով, որը հեռարձակվել է ինտերնետ-պլատֆորմների և սոցիալական ցանցերի միջոցով: