Բավ է պառակտվել
27-07-2022 14:20

Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է կապիկի ծաղիկի ախտորոշման թեստեր

Ռուսաստանը Հայաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին ու Թուրքմենստանին տրամադրել է «Վեկտոր» ՊԳԿ-ի արտադրության կապիկի ծաղիկի ախտորոշման թեստային համակարգեր, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռոսպոտրեբնադզորի մամլո ծառայությանը։

Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ «Վեկտոր» կենտրոնը օպերատիվ կերպով արտադրել է թեստային համակարգեր հիվանդության դեպքերը հայտնաբերելու համար, այսօր թեստավորումը հասանելի է ամբողջ Ռուսաստանում:

««Ռոսպոտրեբնադզոր»-ը ռուսաստանյան թեստ համակարգերը տրամադրել է Հայաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին ու Թուրքմենստանին։ Բացի այդ, «Ռոսպոտրեբնադզոր»-ի մասնագետները բարեկամ երկրների գործընկերների համար կազմակերպում են հատուկ սեմինարներ, որոնք նվիրված են կապիկի ծաղկի լաբորատոր ախտորոշման մեթոդներին»,– ասվում է հաղորդագրությունում։

Կապիկի ծաղիկի ախտորոշման ռուսաստանյան թեստ համակարգերը հուլիսի վերջին կուղարկվեն Եգիպտոս, Ուգանդա, Եթովպիա և Կոնգոյի Հանրապետություն, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։